News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

ԱՄՆ Թեքսաս նահանգի սահմանապահները նախօրեին փրկել են 60 միգրանտների, ովքեր բեռնատարի սառնախցում էին փակված, հայտնում է  Fox News հեռուստաալիքը։

Բրոկոլի տեղափոխող սառնարանում միգրանտներին հայտնաբերել են շան օգնությամբ։ Բեռնատարի թափքի դռները փակ էին ու «ուղեւորները» չէին կարողանում ինքնուրույն դուրս գալ այնտեղից։ Սառնախցում ջերմաստիճանը չէր գերազանցում ութ աստիճանը։

Հեռուստաալիքի տվյալներով, փրկված միգրանտներից 22-ը Գվատեմալայից են, 17-ի՝ մեքսիկացիներ, 13-ը սալվադորցիներ ու ութը Հոնդուրասից։ Բոլոր միգրանտներին բուժօգնություն է առաջարկվել, սակայն նրանք հրաժարվել են։ Նրանց տեղափոխել են սահմանային շտաբ։

Բեռնատարի վարորդը, ծագումով գվատեմալցի, ձերբակալված է։ Ակնկալվում է, որ ԱՄՆ իշխանությունները նրանք մեղադրանք կառաջադրեն օտարերկրացիների ապօրինի տեղափոխության համար։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեքսիկայում անցորդը կացնով վիրավորել է երիտասարդ կանադուհի զբոսաշրջիկի
Հարձակվել են 25-ամյա կանադուհի զբոսաշրջիկի վրա...
Պետական դավաճանության համար քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Լրտեսության և պետական դավաճանության դեպքերի առթիվ Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի…
Պատգամավոր Արթուր Խաչատրյանը Ոստիկանության Հրազդանի բաժնում է
Չեմ կարծում, որ երկար կպահեն Ոստիկանություոնւմ...
Պահեստազորի գնդապետը տուժող է ճանաչվել Բագրատաշենի դեպքերի առնչությամբ
Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանը տուժող է ճանաչվել երեք օր առաջ...
Աշտարակի ոստիկանները «Գայի պոստի» մոտ կանխել են «վենդետան». կռվի երկու կողմերում էլ հարազատ եղբայրներ էին
Դեպքի փաստով ոստիկանության Աշտարակի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային...
ՔԿԾ-ում ծառայողական քննության արդյունքում երկու անձ ազատվել է պաշտոնից
Բացի այդ՝ նույն ծառայողական քննությամբ պարզվել է, որ ևս երկու քրեակատարողական ծառայող այդ ժամանակահատվածում ոչ պատշաճ է կատարել...
Ամենաշատ