News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

ՄԻԵԴ-ը «Հիմնադիր խորհրդարանի» անդամ, «Սասնա ծռերի» գործով մոտ մեկ տարի կալանքի տակ գտնվող Կարո Եղնուկյանի գործով միջնորդությանը հատուկ կարգավիճակ է տվել եւ այն շուտով կքննվի: Այս մասին այսօր՝ օգոստոսի 21-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց նրա շահերի պաշտպան Տիգրան Հայրապետյանը: Նա նշեց, որ իր պաշտպանյալին ապօրինի կալանքի տակ պահելու մասով ՄԻԵԴ միջնորդություն էր ներկայացվել, որը մինչեւ տարեվերջ կքննվի:

«Կարո Եղնուկյանը քաղբանտարկյալ է, մինչեւ հիմա պարզ չեն նրան առաջադրված մեղադրանքի հիմքերը: Նշանակում է, որ վեց տարի մնալու է կալանքի տակ եւ մասնակցելու է դատական նստերի, որոնց հետ կապ չունի ինքը: ՄԻԵԴ էինք դիմել եւ միջնորդել, որպեսզի հնարավորինս շուտ քննվի կալանքի հարցը: Պատասխան էինք ստացել,  որ գործին հատուկ կարգավիճակ է տրվել եւ հնարավորինս շուտ կքննեն: Հույս ունենք, որ մինչեւ տարվա վերջ կքննվի»,-ասաց պաշտպանը :

Կարո Եղնուկյանը մեղադրվում է Քրեական օրենսգրքի 218 եւ 219 հոդվածներով՝ պատանդ վերցնելուն, շենքեր, շինություններ, տրանսպորտի, հաղորդակցության կամ կապի միջոցներ զավթելուն աջակցելու համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Հաց բերողի» վերաբերյալ փորձաքննության կեղծ եզրակացություն տալու վարույթով նախաքննությունն ավարտվել է. ՔԿ
Փորձագիտական հանձնաժողովի հիշյալ անդամներն, իրենց տրամադրության տակ ունենալով Արթուր Սարգսյանի բժշկական փաստաթղթերի տվյալները, անտեսելով…
Պավլիկ Մանուկյանը ՔԿՀ-ից տեղափոխվել է հիվանդանոց
Ազատամարտիկ Պավլիկ Մանուկյանը «Նուբարաշեն» ՔԿՀ-ից…
«Սասնա ծռեր»-ի անդամներից Արմեն Բիլյանը երկու շաբաթ է հացադուլի մեջ է. նա 2 պահանջ ունի
Առողջական խնդիրների արդյունքում ՔԿՀ-ն պարբերաբար փորձաքննություն է անում…
Կոչ եմ անում «Սասնա ծռեր» խմբավորմանը՝ մեղսակիցը չդառնալ զինակից ընկերոջ անհիմն և անարդար դատապարտմանը. Ենիգոմշյան
Այն փաստը, որ «Սասնա ծռեր» խմբավորման գործը «վերաքննող» «դատարանը», 8 ամիսների անգործությունից և երեք կազմ փոխելուց հետո ընդամենը մի քանի օրերի...
Վերաքննիչ դատարանն անփոփոխ թողեց ՊՊԾ գնդի գրավման գործով առաջին ատյանի որոշումը
Անփոփոխ թողեց ՊՊԾ գնդի գրավման գործով…
Այստեղ չպատժվեն, երկնքում 100 տոկոս կպատժվեն. սպանված ոստիկանի կինը՝ «Սասնա ծռերի» գործով վճռի մասին
Ամենադաժանն այն է, որ տղաները հողի տակ են, իրենք ազատ…
Ամենաշատ