Ֆրանսիայի Մարսել քաղաքում ավտոմեքենան ավտոբուսների երկու կանգառներ է մխրճվել։ Դրա հետեւանքով առնվազն մեկ մարդ է զոհվել։ Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով BFMTV հեռուստաալիքը։
Եվս մեկ մարդ վիրավորվել է։
Հեռուստաալիքը հաղորդում է, որ միջադեպի հետ կապված մեկ մարդ ձերբակալվել է։ Ոստիկանությունը կոչ է անում խուսաափել միջադեպի շրջանից՝ Հին նավահանգստից։ Նշվում է նաեւ, որ ձերբակալվածը նախկինում եղել է ոստիկանության տեսադաշտում, սակայն հետախուզությունը նրան չի հետեւել։