News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Չինաստանի Ցինդաո քաղաքում սեպտեմբերից գործակվելու է թիկնապահների որոնման հավելված։ Այս մասին հայտնում է China.org-ը։

Հավելվածն անվանել են Ցզինյի – վեյ գաղտնի ծառայության պատվին, որը ծառայել է չինական Մին արքայատոհմին։ Այն միավորում է անվտանգության ավելի քան 50 հազար աշխատակիցների՝ 47 քաղաքային ընկերություններում։

Ծրագրի ալգորիթմը նման է տաքսու որոնման ծառայության։ «Ցզինյի-վեյը» քարտեզի վրա ցույց է տալիս, թե որտեղ  կա ազատ թիկնապահ։ Թիկնապահին վարձակալելու համար պետք է պարզապես սեղմել կոճակը։ Պահակի ծառայությունները կարժենան 10-30 դոլար՝ կախված աշխատողի փորձից ու խնդրի բարդությունից։

Ծառայությունից կկարողանան օգտվել քաղաքի բոլոր բնակիչները։ Ենթադրվում է, որ թիկնապահները կուղեկցեն գործարարներին, կվերահսկեն խոշոր գումարների հետ կապված գործարքները ու կկարգավորեն կոնֆլիկտային իրավիճակները։ Ընդ որում նրանք պետք է գործեն օրենքի շրջանակում ու համագործակցեն ոստիկանության հետ։

Եթե փորձը հաջողվի՝ «Ցզինյի –վեյ» հավելվածը կգործարկեն նաեւ Չինաստանի մյուս քաղաքներում։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ