News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Բանակային նոր ուսումնաշրջանի մեկնարկային գործընթացների շրջանակում, օգոստոսի 22-ին, Արցախի հանրապետության ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանի ղեկավարությամբ, մարտական պատրաստականության մարտավարաշարային պարապմունքներ են իրականացվել բանակի վարչության և կառավարման մարմինների ներգրավմամբ:

Արցապի ՊՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ նշված միջոցառումներին, ըստ գործառութային պարտականությունների, մասնակցել են բաժինների և ծառայությունների պետերը, շտաբի վարչության սպայակազմը: Իրականացված համալիր գործընթացների շրջանակում անց են կացվել տարաբնույթ մարզումներ, ըստ առանձին ուղղությունների՝ համապատասխան պաշտոնատար անձինք հանդես են եկել զեկույցներով, ծավալվել են քննարկումներ, ճշգրտվել 2017 թվականի 2-րդ կիսամյակի խնդիրները: Վերջում առաջիկա անելիքների վերաբերյալ, մարզումներին մասնակցող զինվորականները ցուցումներ ու հանձնարարականներ են ստացել բանակի հրամանատարի կողմից:

Հիշեցնենք, որ բանակային նոր ուսումնական փուլը մեկնարկել է օգոստոսի 14-ին: 1-ին փուլում մարտավարաշարային պարապմունքներ են կատարվել ջոկ, դասակ, վաշտ, գումարտակ և զորամաս օղակներում, որոնց արդյունքում մասնակից բոլոր ստորաբաժանումները ներդաշնակվել և բերվել են մարտական պատրաստականության պատշաճ մակարդակի:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պետքարտուղարությունը բացահայտել է Բլինքենի և Փաշինյանի առաջիկա հանդիպման նպատակները
Ես այս մասին մանրամասն չեմ խոսի, բացի ասեմ, որ Հայաստանի և Ադրբեջանի կառավարությունների հետ...
Արցախից շատ տեղահանվածներ՝ և՛ մեծահասակներ, և՛ երեխաներ, լիովին հյուծված են. BBC
Ըստ ՄԱԿ Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի վարչության ներկայացուցչի, հոգնած...
Արցախի պաշարման հետևանքով ստեղծված իրավիճակում ՆԳՆ ԱԻՊԾ բոլոր ստորաբաժանումներն իրականացնում են ուժեղացված ծառայություն
Սեպտեմբերի 11-ից 18-ն ընկած ժամանակահատվածում, Արցախի Հանրապետության...
Արցախի նախագահը հանդիպել է Հադրութի շրջանից տեղահանված մի խումբ բնակիչների հետ
Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանը սեպտեմբերի 18-ին...
Արայիկ Հարությունյանի եղբայրը նշանակվել է Արցախի պետնախարար
Երկրի ղեկավարի մեկ այլ հրամանագրով՝ փոփոխություն է կատարվել «Արցախի Հանրապետության պետական նախարարի կողմից նախարարների գործունեության համակարգման մասին» նախագահի հրամանագրում...
Դադարել են Արցախի ԱԺ պատգամավոր Արթուր Հարությունյանի լիազորությունները
Արձանագրության հրապարակման պահից հրաժարականը համարվում է ընդունվա…
Ամենաշատ