News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Կնոջ մարմինը, որը օգոստոսի 21-ին դանիական Ամագեր կղզու մոտ հայտնաբերել էին ձկնորսները, հնարավոր է՝ պատկանում է օգոստոսի 10-ից կորած շվեդ լրագրողուհուն: Այս մասին օգոստոսի 22-ի երեկոյան տարածված Կոպենհագենի ոստիկանական վարչության տեսաուղերձում հայտարարել է քննիչ Ենս Մյոլերը, հայտնում է ՏԱՍՍ-ը:

«Իրանի երկարության չափումները մեզ հիմքեր չեն տվել բացառելու այն վարկածը, որ սա լրագրողուհի Քիմ Վալի մարմինն է: Դրա հետ մեկտեղ, մենք առայժմ ոչ մի հարցում համոզված լինել չենք կարող»,- նշել է Մյոլերը՝ հավելելով, որ առաջիկա օրերին կիրականացվի ԴՆԹ-ի անալիզ, որը քրեագետներին թույլ կտա վերջնական եզրակացություն կատարել:

Քիմ Վալը կորել է գրեթե 2 շաբաթ առաջ՝ դանիացի գյուտարար Պետեր Մադսենի հետ ծովային զբոսանքի ուղեւորվելով: Նրանք Կոպենհագենից հեռացել են նրա կառուցած «Նաուտիլիուս» սուզանավով, որը հաջորդ օրը խորտակվել է Կյոգե ծովախորշում: Ոստիկանները Մադսենին ձերբակալել են սպանության կասկածանքով, որը խոստովանել է, որ լրագրողին նավում զոհվել է դժբախտ դեպքի հետեւանքով, որից հետո ինքը նրա մարմինը ծովն է նետել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ