News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Հայաստանում բժշկական սպասարկման ժամանակ կդյուրացնեն փաստաթղթերի շրջանառությունը։ Օգոստոսի 24-ին հերթական նիստում Հայաստանի կառավարությունը հավանության արժանացրեց 2002 թվականի հունիսի 29-ին կառավարության՝ «Դեղորայքի արտադրության, դեղատնային գործունեության, բժշկական օգնություն ցուցաբերելու եւ կազմակերպությունների կամ մասնավոր ձեռներեցների կողմից սպասարկման ընթացքում լիցենզավորման կամ լիցենզիայի ձեւերի հաստատման կարգի մասին» որոշման մեջ լրացումներ սահմանելու նախագիծը։ Որոշման նախագիծը ներկայացրեց ՀՀ առողջապահության նախարար Լեւոն Ալթունյանը։

Ներկայում բժշկական հաստատություններում թղթե տարբերակով մի շարք տվյալներ են լրացնում՝ լիզենզավորված մարմնի կողմից հաստատված բժշկական սպասարկում կամ օգնություն ցուցաբերելու պարագայում։ Նախագծի հիմնական խնդիրն է՝ սահմանել էլեկտրոնային առողջապահական համակարգ  ներդնելու դրույթները՝ դեղատնային գործունեության, բժշկական օգնության ու սպասարկման լիցենզավորման կարգով՝ բժշկական օգնության ու ծառայությունների ավելի արագ ու հեշտ միջոց ապահովելով։ Նախագծի նապատկն է Հայաստանում բժշկական օգնության կամ սպասարկման ժամանակ դյուրացնել փաստաթղթերի շրջանառութունը եւ Հայաստանի կազմակերպություններում ապահովել աստիճանաբար էլեկտրոնային համակարգի ներդնումը։

Նախագիծը ներկայացնելիս Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը հարցրեց նախարարին. «Ե՞րբ ենք սկսում»։ «Սկսում ենք հունվարից»,-պատասխանեց Լեւոն Ալթունյանը։ «Դա շատ կարեւոր գործ է»,- ընդգծեց վարչապետը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ