News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Ռուսաստանում բացվում է Հյուսիսային Կորեայում ճամփորդելու համար առաջին տուրիստական գործակալությունը, որը հավաստագիր է ստացել Փհենյանում: Այս մասին հայտնել է Տուրիստական գործակալությունների միության նախագահ Սերգեյ Գոլովը, փոխանցում է «Ինտերֆաքսը»:

«Հույս ունեմ, որ NKOREAN ընկերությունը բեկում կմտցնի: Սա շատ կարեւոր է մեր տուրիստների համար, վերջնական սպառողի համար, մեծ հետաքրքրվածություն կա: Կարծում եմ, որ լավ հեռանկարներ են տեսանելի: Մենք մեր հերթին այս ընկերությանը տեղեկատվությամբ կաջակցենք»,- ասել է Գոլովը՝ ռուսական շուկա NKOREAN-ի մտնելուն նվիրված մամուլի ասուլիսում:

Ընկերությունը, որը մասնագիտացած է Հյուսիսային Կորեա ճանապարհորդություններ կազմակերպելու ոլորտում, կաշխատի ՌԴ-ում Հյուսիսային Կորեայի դեսպանատան աջակցությամբ:

Իր հերթին ՌԴ-ում Հյուսիսային Կորեայի դեսպանատան խորհրդական Կիմ Սեն Հունը հայտարարել է, որ իր երկիրը երաշխավորում է օրինապահ տուրիստների անվտանգությունը, ինչին է նպաստում նաեւ Հյուսիսային Կորեայի միջուկային սպառազինությունը:

Նա նաեւ հայտնել է, որ Հյուսիսային Կորեան մտադիր է ՌԴ հետ տուրիստական կապերն ակտիվորեն զարգացնել: Մասնավորապես՝ կպարզեցվի ռուսաստանցիներին վիզաների տրամադրման ընթացակարգը, իսկ սպասելու ժամկետը կկրճատվի 2-3 շաբաթից մինչեւ 3-5 օր:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Վենետիկը սկսել է զբոսաշրջիկներից քաղաք մեկօրյա այցի համար գումար գանձել
Վճարովի տոմս չունենալը սպառնում է 50 եվրո տուգանքով...
Պահպանելով ու ներկայացնելով հայկականը․ կայացավ One Way Tour–ի Tourism&more կոնֆերանսը
Ի՞նչ դեր կարող են ունենալ զբոսաշրջային ընկերությունները հայկական պատմամշակութային ժառանգության պահպանման և պաշտպանության գործում...
Մարտին Հայաստան է այցելել 154 հազար 215 զբոսաշրջիկ. դա 5700-ով պակաս է 2023-ի մարտի համեմատ
2024 թ․ մարտ ամսին դեպի Հայաստան առավել շատ զբոսաշրջային այցելություններ...
Սիսիան Պօղոսեանը վերանշանակվել է Զբոսաշրջության կոմիտեի նախագահ
Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 3.1-ին մասով և 9-րդ հոդվածի 7-րդ մասով...
ՀՀ-ն ու Չինաստանն ամրապնդել են համագործակցությունը կրթության, մշակույթի, գիտության և զբոսաշրջության ոլորտներում. դեսպան
Պարոն Ֆանգ Յոնգը նաև ընդգծել է Հայաստան-Չինաստան բարեկամության ընկերության դերն այդ կապերի...
Հայաստանը մի շարք երկրների համար կդառնա զբոսաշրջային նոր ուղղություն. Նոր ծրագիր է մեկնարկում
Հրավիրել և ֆինանսավորել ենք, որպեսզի տուրիստական երկրների ներկայացուցիչները Բալթյան երկրներից գան Հայաստան ինֆոտուրի, որպեսզի...
Ամենաշատ