News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Հյուսիսային Կորեայի դատարանը մահապատժի է դատապարտել 2 հարավկորեացի լրագրողների եւ հրատարակչի «երկրի արժանապատվությունը վիրավորելու» համար՝ պայմանավորված  Հյուսիսային Կորեայի մասին գրքի գրախոսությամբ եւ դրա հեղինակի հետ հարցազրույցով:

Reuters-ը հայտնում է, որ «Հյուսիսային Կորեա. Գաղտնաբար» գիրքը Սեուլում գրել է Reuters-ի թղթակից Ջեյմս Փիրսոնը եւ Economist-ի նախկին լրագրող Դենիել Թյուդորը: Գիրքը հիմնված է հյուսիսկորեացի փախստականների, դիվանագետների եւ ձեռնարկատերերի հետ հարցազրույցների վրա, եւ պատմում է, թե Հյուսիսի բնակիչներն ինչպես են հասանելիություն ստանում Հարավի երաժշտությանը, սերիալներին եւ նորաձեւությանը, ինչպես նաեւ դիտում են մաքսանենգ չինական եւ ամերիկյան ֆիլմեր: Կորեերեն թարգմանությամբ գիրքը հրատարակվել է այս ամիս ավելի վաղ: Գրքի գրախոսությունը գրել են տեղացի լրագրողներ Սոն Յո Ռիմը եւ Յանգ Չի Հոն:

Փհենյանի կարծիքով՝ գիրքը «Հյուսիսային Կորեայի իրականության չարամիտ զրպարտանք է», իսկ գրախոսությունը գրած լրագրողները «զազրելի հանցագործություն են կատարել, ծանր վիրավորանք հասցնելով Հյուսիսային Կորեայի արժանապատվությանը»: Կենտրոնական դատարանը 2 լրագրողներին եւ հրատարակչին մահապատժի է դատապարտել: Այն նաեւ Հարավային Կորեայի կառավարությունից պահանջել է հետաքննել «հանցագործությունները» եւ նրանց պատժել:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեծ Բրիտանիան դեմ է ադրբեջանական անկախ լրատվամիջոցների սահմանափակումներին. դեսպան
Ազատ մամուլն էական նշանակություն ունի ժողովրդավարական, կայուն և բարգավաճ հասարակության համար...
«Մեղադրյալներ լինելն ինքնանպատակ չէ». Վարդապետյանը՝ լրագրողների դեմ բռնությունների գործերի մասին
Մենք 2023 թվականի ընթացքում ունենք խոշտանգումների 5 ավարտված վարույթ, այդ…
«Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության 2024 թ. զեկույցում Հայաստանը 6 կետով բարելավել է իր դիրքերը. Ռուբինյան
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը խորհրդարանում շնորհավորեց…
Մամուլի ազատության ապահովման ոլորտում շարունակում են արդիական մնալ որոշ մարտահրավերներ. ՀՀ ՄԻՊ ուղերձը
Մարդու իրավունքների պաշտպանի 2023 թվականի գործունեության տարեկան…
Պետքարտուղարությունը խստորեն դատապարտել է Ադրբեջանին ակտիվիստի ձերբակալության համար
Մենք շարունակում ենք կոչ անել Ադրբեջանի կառավարությանը հարգել բոլորի մարդու իրավունքները և հիմնարար ազատությունները, ներառյալ նրանց, ովքեր օգտվում են խոսքի ազատությունից...
ՀՌՀ վերահսկողության ներքո գործող լրատվամիջոցները գործել են ազատ, առանց իշխանությունների միջամտության. Տիգրան Հակոբյան
Սա ընդհանուր գնահատականն է, որն ամենևին չի նշանակում, որ այս ոլորտում...
Ամենաշատ