Florence աստղակերպը, որը դիտարկումների պատմության մեջ Երկրին մոտեցած երկնային մարմիններից խոշորագույնն է, սեպտեմբերի 1-ին Երկրի կողքից անցել է հնարավոր վտանգավոր հեռավորությամբ: Այս մասին հայտնել է Մոսկվայի պետական համալսարանի Շտերնբերգի անվան Պետական աստղագիտական ինստիտուտի տիեզերական մոնիթորինգի ղեկավար Վլադիմիր Լիպունովը:
«Florence-ն արդեն բարեհաջող անցել է Երկրի կողքից: Այն դիտարկել, լուսանկարել են մեր «Մաստեր» ցանցի ռոբոտացված դիտակով՝ նախ Բայկալի վրա, այնուհետեւ՝ Հարավային Աֆրիկայի»,- «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ ասել է գիտնականը:
Նա նշել է, որ երկնային մարմինը Երկրին է մոտեցել 7 մլն կմ հեռավորությամբ, որը գրեթե 18 անգամ մեծ է մոլորակից Լուսին հեռավորությունից: