News
Լրահոս
News
Կիրակի
Ապրիլ 28
Տեսնել լրահոսը

Թուրքիայի իշխանությունները ազատ են արձակել Գերմանիայի երկու քաղաքացիներից մեկին, որոնց ձերբակալել էին Անթալիայի օդանավակայանում օգոստոսի 31-ին։ Այս մասին սեպտեմբերի 4-ին հաղորդագրություն է տարածել Գերմանիայի ԱԳՆ-ն։ «Ձերբակալվածներից մեկի փաստաբանը մեզհայտնել է, որ իր հաճախորդին ազատ են արձակել առանց լրացուցիչ պայմաններից»,- հայտնել է ԱԳՆ ներկայացուցիչը, փոխանցում է DW-ը։

Գերատեսչության տեղեկություններով, օգոստոսի 31-ին օդանավակայանում ձերբակալվել էին գերմանացի ամուսիններ։ Գերմանական WDR մեդիաընկերությունը հետագայում հայտնել էր, որ ամուսինները բիզնեսով են զբաղվում ու Գերմանիայի քաղաքացիներ են՝ թուրքական ծագումով։ Հարցաքննությունից հետո կնոջն ազատ են արձակել, իսկ նրա ամուսնուն պահում են նախնական ձերբակալության խցում։ Երկուսի նկատմամբ էլ հետաքննությունը շարունակվում է, գործը փոխանցվել է դատախազություն։

Anadolu գործակալության տվյալներով՝ ձերբակալվածներին կասկածում են Ֆեթուլա Գյուլենի շարժման մեջ կապերի մեջ, որին Անկարան մեղադրում է ահաբեկչության ու 2016-ին պետական հեղաշրջման փորձ կազմակերպելու մեջ։ Գերմանիայի ԱԳՆ-ն Թուրքիային մեղադրել է Գերմանիայի քաղաքացիների դեմ քաղաքականացված մեղադրանքներ առաջադրելու մեջ։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ