News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

ԵԱՀԿ ՄԽ համանախագահները կարող էին էմբարգո դնել եւ արգելել որոշ երկրներին զենքի վաճառքը։ Այս մասին սեպտեմբերի 6-ին՝ ԱԺ–ում  լրագրողների հետ զրույցում, ասել է ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը։

Անդրադառնալով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հայտարարությանը, թե Ուկրաինային ԱՄՆ զենքի մատակարարումները սրում են իրավիճակը եւ չեն նպաստում խնդրի կարգավորմանը եւ այն դիտարկմանը, թե կարելի է արդյոք դրանից եզրակացնել, որ Ադրբեջանին զենքի մատակարարումներով Ռուսաստանը չի ցանկանում լուծել ղարաբաղյան հակամարտությունը՝ փոխնախարարն ասաց. «Ժամանակին ռուսական կողմն ասում էր, որ եթե իրենք դա չանեն, կանի ուրիշ պետություն։ Ես առաջ եմ քաշել հետեւյալ գաղափարը. քանի որ ԵԱՀԿ ՄԽ 3 համանախագահ երկրները ՄԱԿ ԱԽ մշտական անդամներ են, նրանք հնարավորություն ունեն որոշ երկրների վրա զենքի մատակարարումների էմբարգո դնել։ Դա հարցի լուծում կլիներ, եւ ոչ մի երկիր չէր կարող ասել, որ եթե ինքը չի մատակարարում, ուրիշից կգնեն»։ Նման որոշումներ կայացնելը բարդ է, սակայն ոչ անհնար, կարծում է Քոչարյանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Սարգիս Խանդանյանը մեկնում է Դանիա՝ ԵԱՀԿ ԽՎ բյուրոյի աշխատանքներին մասնակցելու համար
Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորի գործունեության երաշխիքների մասին» օրենքի 5-րդ…
ԵԱՀԿ գործող նախագահը կայցելի Հարավային Կովկաս
Նրա խոսքով, ԵԱՀԿ-ի հեղինակությունը համաշխարհային քաղաքական և անվտանգության ճարտարապետության մեջ...
Արմեն Գրիգորյանը Ֆինլանդիայում ԵԱՀԿ ԽՎ նախագահի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ հարաբերությունների սերտացումը տարբեր ոլորտներում
Հանդիպման մասնակիցները կարևորել են ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի դերը երկրների միջև խաղաղության հաստատման գործընթացում...
Մենք աջակցում ենք Ադրբեջանին՝ վերադառնալ ցանկացող էթնիկ հայերի ինտեգրումն ապահովելու հարցում. Դոքերտի
Ուժի կիրառումը համայնքների միջև լարվածությունը կարգավորելու ընդունելի միջոց չէ...
Արմեն Գրիգորյանն ընդունել է Լուի Բոնոյին. քննարկել են հայ-ամերիկյան գործընկերությանը վերաբերող մի շարք հարցեր
Զրուցակիցները մտքեր են փոխանակել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման բանակցային ընթացքի շուրջ…
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարը հանդիպել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի հետ. նա մեղադրել է Հայաստանին
Հայաստանը մեղադրվել է սադրիչ հայտարարությունների մեջ...
Ամենաշատ