News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Գերմանիայի Համբուրգի գերագույն հողային դատարանում սկսվել է դատավարությունը թուրք ենթադրյալ լրտեսի դեմ։ Դատավորները լսել են մեղադրյալի ցուցմունքները, որը խոստովանել էր, որ կապեր է ունեցել Անկարայում հակաահաբեկչական գերատեսչության հետ, հայտնում է DW-ը։

Գերմանիայի դաշնային դատախազությունը 32-ամյա տղամարդուն մեղադրում է Գերմանիայի դեմ հետախուզական գործունեության իրականացման մեջ։ Ենթադրվում է, որ 2015-ի աշնանից նա Թուրքիայի ազգային հետախուզական կազմակերպության հանձնարարությամբ տեղեկություններ էր հավաքում Բրեմենում ու Գերմանիայի մյուս շրջաններում քրդական կազմակերպությունների մասին։

Ամբաստանյալը պետք է թուրքական հատուկ ծառայություններին տեղեկություններ հայտներ քուրդ քաղաքական գործիչների մասին ու դրա դիմաց ստացել էր մոտ 30 հազար եվրո։ 2016-ի դեկտեմբերին տղամարդը ձերբակալվել է ու այդ ժամանակվանից նախնական կալանքի տակ է գտնվում։

Դատարանի ներկայացուցիչը ճշգրտել է, որ տղամարդն ինքն է հայտնել MIT-ի հետ համագործակցության մասին՝ ձերբակալվելուց որոշ ժամանակ առաջ Գերմանիայում ապաստան ստանալու մասին դիմում ներկայացնելով։ Սակայն հիմա նա ասում է, որ այն ժամանակ մոլորեցրել էր գերմանական իշխանություններին՝ ստելով թուրքական հետախուզության հետ իր կապերի մաիսն։

Դատախազության ներկայացուցիչն էլ իր հերթին պատմել է, որ Գերմանիայում կասկածյալի իրականացրած գաղտնի գործողությունների մասին հետաքննությունը սկսելու համար առիթ է դարձել մեղադրյալի նախկին ընկերուհու խոստովանությունն այն մասին, որ թուրքական հետախուզությունը նաեւ իրեն է փորձել հավաքագրել ։

Սեպտեմբերի 6-ին Բրեմենում բնակվող քուրդ քաղաքական ակտիվիստներից մեկը մամուլի ասուլիս էր տվել, որում դատարանի առջեւ կանգնած տղամարդուն մեղադրել էր իր հանդեպ մահափորձի մեջ։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ