News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը


Աշխարհահռչակ PicsArt  ֆոտոխմբագրման հավելվածի եւ սիրված երգչուհի Սիրուշոյի համագործակցությունը շարունակվում է: Մի քանի օր առաջ, ամսական ավելի քան 90 մլն ակտիվ օգտատեր ունեցող PicsArt հավելվածում հայտնվեցին Vuy Aman սթիքերների եւ շրջանակների անվճար փաթեթները։ Իսկ երեկ PicsArt-ում մեկնարկել է Սիրուշոյի ու Սեբուի հանրահայտ  #VuyAman հիթին նվիրված մրցույթ, որի հաղթողները կստանան նվեր՝ Pregomesh ապրանքանիշի զարդ եւ Արմատ սկավառակը: Հետաքրքե՞ց: Ուրեմն շտապեք մասնակցել ու շահել ինքնատիպ մրցանակները:

Ինչպե՞ս մասնակցել #VuyAman մրցույթին.

1. Խնդրեք, որպեսզի Ձեզ ու Ձեր ընկերոջը նկարեն՝ վերստանալով Սիրուշոյի ու Սեբուի Vuy Aman տեսահոլովակի վերջին կադրը։

2. Եթե դեռ չունեք, ներբեռնեք  iOS-ի, Android-ի կամ Windows-ի համար նախատեսված  PicsArt անվճար հավելվածը։

3.     Սեղմեք + նշանը, ապա EDIT  եւ ընտրեք Սիրուշոյին ու Սեբուին կրկնօրինակող Ձեր նկարը։

4.     Այնուհետեւ սթիքների կամ շրջանակների բաժիններում փնտրեք Vuy Aman սթիքերները կամ Vuy Aman շրջանակները եւ ընտրեք USE հրահանգը փաթեթն անվճար ներբեռնելու եւ օգտագործելու համար։  Ի դեպ, կարող եք օգտվել նաեւ PicsArt-ի բազմաթիվ ֆիլտրերից ու էֆեկտներից։

5.  Ավարտելուն պես սեղմեք աջ անկյունի սլաքը, ապա ավելացրեք  #VuyAman հեշթեգը եւ Ձեր նկարը կհայտնվի մրցույթի համար նախատեսված տարածքում։ Մի՛ մոռացեք կիսվել Ձեր ստեղծագործություններով նաեւ այլ սոցիալական ցանցերում՝ օգտագործելով միեւնույն  #VuyAman հեշթեգը, ապա հրավիրեք Ձեր ընկերներին PicsArt հավելված, որպեսզի գնահատեն ( Like ) Ձեր ստեղծագործությունը։

6. PicsArt հավելվածում սեղմեք նաեւ #VuyAman հեշթեգը, ծանոթացեք այլ նկարներին  եւ գնահատեք մրցույթի մյուս մասնակիցների աշխատանքը՝ խրախուսելով  նրանց։ 

Մրցույթին կարելի է մասնակցել մինչեւ սեպտեմբերի 17-ը: Հաղթող կճանաչվեն ժյուրիի կողմից ընտրված լավագույն նկարը եւ այն նկարը, որն ամենաշատ Like կհավաքի։

Հիշեցնենք, որ օրերս ամերիկյան առաջատար փոփ երաժիշտներից Սեբուն եւ հայկական փոփ երաժշտության դիվան՝ Սիրուշոն, հայտնել էին աշխարհահռչակ PicsArt բջջային հավելվածների հետ համատեղ իրականացրած նախագծի մասին, որի շրջանակում PicsArt-ում տեղ են գտել  վերջերս հիթ դարձած Vuy Aman ստեղծագործությամբ ոգեշնչված անվանական շրջանակների ու սթիքերների փաթեթները:

PicsArt–ի ու Սիրուշոյի համագործակցությունը սկսվել էր դեռեւս մարտ ամսից: PicsArt ֆոտոխմբագրման հավելվածում եւ սոցիալական ցանցում առկա են նաեւ Սիրուշոյի ոճային սթիքերներն ու «Արմատ»-ից ոգեշնչված շրջանակների փաթեթները. հայկական տարազի դետալներն ու նախշերը հասանելի են միլիոնավոր մարդկանց աշխարհի տարբեր ծայրերից:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ucom-ի գլխավոր տնօրենը դասախոսություն է կարդացել Ֆրանսիական համալսարանում (ֆոտո)
Լավ մենեջեր ու լավ կառավարող լինելու համար անհրաժեշտ է փորձ․ չես կարող լավ ղեկավար լինել առանց որոշակի աշխատանքային փորձի...
Team-ը դառնում է Թումոյի գլխավոր տեխնոլոգիական գործընկերը Հայաստանում (ֆոտո)
Նորագույն NGN ցանցի շնորհիվ, որը կառուցվում է Հայաստանի ողջ տարածքում, Team-ը կկարողանա տրամադրել գերարագ ինտերնետ Թումո ուսանողների կրթական գործընթացն անխափան իրականացնելու համար...
ԲՏԱ փոխնախարարը Սաուդիան Արաբիայում միջազգային գործընկերների հետ քննարկել է երկկողմ համագործակցության հեռանկարները
Այցի շրջանակներում Գևորգ Մանթաշյանը հանդիպում է ունեցել Սաուդյան Արաբիայի Թագավորության Մեդիայի նախարար Սալման բին Յուսեֆ Ալ Դոսարիի…
Չինացի գիտնականները լազերային շարժիչով գերարագընթաց սուզանավ են մշակում
Շարժվելիս սուզանավի մակերեսը ծածկվում է...
Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի ղեկավարն առաջարկում է սահմանափակել TikTok-ը Հայաստանում
Տեխնոլոգիական հեղափոխությունը հանգեցրել է պետության կողմից բովանդակության նկատմամբ վերահսկողության կորստի...
«Ռոզալի» ֆիլմը հասանելի է Ֆասթ Թիվի հարթակում
«Ռոզալի» ֆիլմի հեղինակը կինոկատակերգություններ նկարահանող հայտնի անուններ ներառող թիմ է՝ Ռուբեն Ջաղինյան, Աշոտ Աբրահամյան և Դավիթ Բաբախանյան...
Ամենաշատ