Ինչ–որ ուժեր առաջարկում են դուրս գալ ԵՏՄ–ից, բայց անհասկանալի է, թե ինչի դիմաց։ Այս մասին սեպտեմբերի 11-ին՝ ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում, ասել է «Ծառուկյան» դաշինք խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը։
Նա առարկեց, թե իր կուսակցությունը հրաժարվում է քննարկել նման նախաձեռնությունները։ Միեւնույն ժամանակ նա նկատեց, որ ուրիշ երկրների կողմից ավելի լավ առաջարկներ չկան, որոնք ավելի մեծ ներդրումներ կխոստանան։ «Երեւի մենք ԵՏՄ հնարավորությունները ճիշտ չենք օգտագործում։ 200 միլիոնանոց շուկա է, կարելի է այդ հարցն էլ քննարկել, թե ինչ կարելի է անել։ Անհնարին ոչինչ չկա, հարկավոր է նայել առաջարկը, քննարկումը եւ ոչ թե աչքի տեղը ունքն էլ հանել», - եզրափակեց Գագիկ Ծառուկյանը»։
Հիշեցնենք, որ ԵՏՄ–ից Հայաստանի դուրս գալու մասին նախաձեռնությամբ հանդես է եկել «Ելք» դաշինքը։