News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Հայաստանի Հանրապետությունը դե յուրե իրավունք ունի՞ այսօր միջուկային զենք ստեղծել եւ այդ ուղղությամբ հետազոտություններ իրականացնել: Այս հարցադրմամբ այսօր՝ սեպտեմբերի 11-ին, ԱԺ-ում, «Միջազգային գիտատեխնիկական կենտրոնի գործունեությունը շարունակելու մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին նախագծի քննարկման ժամանակ հանդես է եկել «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը՝ դիմելով համաձայնագիրը ներկայացնող ԿԳ նախարարությանգիտության պետական կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանին:

«Արդյոք այս համաձայնագիրը չի սահմանափակում հայաստանի հնարավորությունները: Վերջին շրջանում թեման շատ է քննարկվում հանրության շրջանում, քաղաքական գործիչների շրջանում, եւ ես մի քանի հարցադրումներ անեմ, եթե պարոն Հարությունյանն իր եզրափակիչ խոսքում անդրադառնա դրան, շատ շնորհակալ կլինեմ, եթե ոչ, գուցե կառավարությունն անդրադառնա, եթե ոչ, հետագայում գրավոր հարցմամբ կդիմեմ կառավարությանը:

Քանի որ քննարկվող համաձայնագիրն առնչվում է միջուկային կամ ջրածնային զենքին, շատ պատեհ կլիներ իմանալ, թե ՀՀ-ն ինչպիսի միջազգային համաձայնագրերով է սահմանափակված: Այսինքն՝ ՀՀ-ն դե յուրե իրավունք ունի՞ այսօր միջուկային զենք ստեղծել եւ այդ ուղղությամբ հետազոտություններ իրականացնել:

Հաջորդ խնդիրը հետեւյալն է, որին, կարծում եմ, հենց պարոն Հարությունյանը պիտի պատասխանի: ՀՀ-ում կա՞ գիտական պոտենցիալ միջուկային զենք ստեղծելու համար: Այսօր մենք համապատասխան մասնագետներ ունե՞նք, թե նրանք արդեն 10.000 դոլար աշխատավարձերով հեռացել են անվերադարձ:

Եվ հաջորդը, կա՞ այսօր Հայաստանում տեխնիկական պոտենցիալ նման խնդիրներ իրագործելու համար: Տեսությունը տեսություն, բայց տեխնիկական հագեցվածություն է անհրաժեշտ: Կարծում եմ՝ պատեհ կլինի, եթե այս թեմայի վերաբերյալ պատկերացնում ունենալ այն իրավական դաշտի մասին, որում գործում ենք, եւ ընդհանրապես մեր մտադրությունների, մեր պոտենցիալի մասին»,-իր խոսքում նշեց Փաշինյանը:

Հիշեցնենք, որ ՀՀ նախկին վարչապե, ԱԺ նախկին պատկամավոր Հրանտ Բագրատյանը հայտարարել էր, որ Հայաստանը միջուկային զենք ունի:

Ի պատասխան Սամվել Հարությունյանն ասաց. «Համաձայնագրերին վերաբերող հարցը, որոնցով կարգավորվում է միջուկային զենքի օգտագործման եւ տարածմանը, արժե ուղղել կառավարությանը, որովհետեւ ես պատրաստ չեմ պատասխանել, թե կոնկրետ որ համաձայնագրով ինչ է նախատեսվում: Բայց Հայաստանը, իհարկե, բազմաթիվ համաձայնագրեր է ստորագրել, որոնք կարգավորում են այս հարցերը:

Ինչ վերաբերում է երկրորդ հարցին, կա՞, արդյոք, Հայաստանում գիտական պոտենցիալ, որը տիրապետում է միջուկային զենք ստեղծելու համապատասխան տեխնոլոգիաներին: Այսպես կարող եմ պատասխանել. այսօր կան հայազգի մասնագետներ Հայաստանում եւ երկրից դուրս, որոնք տիրապետում են խնդրին եւ կարող են ցանկացած ժամանակ այս խնդրով զբաղվել: Ինչ վերաբերում է տեխնիկական միջոցների մասին հարցին. Հայաստանում, ցավոք, առայժմ նման խնդիրներ լուծելու համար չկան: Սա լուրջ գումարներ է պահանջում, հիմա չկա Հայաստանում նման հնարավորություն»:

Տպել
Ամենաշատ