Իրանի հետ Հայաստանի մաքսային միջանցքը թույլ կտա մեքենաների երթեւեկությունն ավելի արագացնել: Այս մասին սեպտեմբերի 11-ին ԱԺ-ում ասաց կառավարությանն առընթեր ՊԵԿ պետի տեղակալ Վախթանգ Միրումյանը:
Ըստ վավերացման ներկայացված համաձայնագրի՝ եթե բեռը ստուգվում է սահմանի մի կողմում, ապա կրկնակի եւ նույնքան ուշադիր չի ստուգվի մյուս կողմում: Այսինքն՝ 2 երկրները մաքսավորները կվստահեն իրենց գործընկերների երաշխավորած մաքսային հայտարարագրերին:
Հիշեցնենք, որ Հայաստանի կառավարությունը հուլիսի 13-ին համաձայնագրին հավանություն է տվել, իսկ Իրանի խորհրդարանը՝ 19-ին: Մնացել է Հայաստանի խորհրդարանի աջակցությունը: