Հայաստանը Վրաստանի հետ մաքսային տվյալներ կփոխանակի։ Այս մասին սեպտեմբերի 11-ին ԱԺ–ում ասել է ՊԵԿ ղեկավարի տեղակալ Վախթանգ Միրումյանը։
Նրա խոսքով՝ միասնական մաքսային միջանցքը թույլ կտա երկու երկրներին բեռների մասին տեղեկություններ փոխանակել։ Դա կազատի նաեւ դրանք կրկնակի ստուգելու անհրաժեշտությունից։ Հայաստանը նման համաձայնագիր է ստորագրել արդեն Իրանի հետ։ Փաստաթուղթը դեռ պիտի ստանա խորհրդարանի հավանությունը։