News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

ԿԺԴՀ-ի միջուկային փորձարկումը «խորը մտահոգություն» է առաջացնում։ Այս մասին հայտնել է ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրեն Յուկիա Ամանոն, ելույթ ունենալով ՄԱԳԱՏԷ-ի կառավարիչների խորհրդի նիստին, փոխանցում է ՄԱԿ-ի ռադիոն։

Նա հիշեցրել է, որ սա թվով վեցերորդ ու ամենազանգվածային միջուկային փորձարկումն է, որն իրականացրել է ԿԺԴՀ-ն՝ 2006-ից սկսած։ Նրա խոսքով՝ ՄԱԳԱՏԷ-ի փորձագետները ֆիքսում են ակտիվություն Յոնբյոնի գիտահետազոտական միջուկային կենտրոնում, ինչը վկայում է աշխատանքների շարունակման մասին։

Ամանոն կոչ է արել ԿԺԴՀ-ին խստորեն հետեւել ԱԽ համապատասխան բանաձեւերի պահանջներին ու անհապաղ վերականգնել ՄԱԳԱՏԷ-ի հետ համագործակցությունը՝ առկա խնդիրների լուծման համար։

Հիշեցնենք, որ Գործակալության փորձագետները 2009-ից սկսած ուղիղ մուտք չունեն Հյուսիսային Կորեայի միջուկային ձեռնարկություններ։ Գլխավոր տնօրենը նշել է, որ ՄԱԳԱՏԷ-ն ստեղծել է նոր թիմ՝ Հյուսիսային Կորեայում իրավիճակին ավելի մանրակրկիտ հետեւելու ու փորձագետների հնարավոր վերադարձն այդ երկիր ապահովելու համար։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հարյուր հազարավոր մարդկանց մահվան վտանգ կսպառնա, եթե Իսրայելը մտնի Ռաֆահ. ՄԱԿ
Նախօրեին Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինը հայտարարել է...
Պակիստանը ՄԱԿ-ին կոչ է անում վերանայել Պաղեստինի անդամակցության հայտը
Մերձավոր Արևելքում խաղաղություն հաստատելու դիվանագիտական ​​ջանքերը զգալի խթան կստանան, եթե ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը քվեարկի Պաղեստինին համաշխարհային կազմակերպության կազմում ընդունելու օգտին...
ՄԱԿ-ը կարծում է, որ մինչև 2024-ի հուլիս Պաղեստինում աղքատության մակարդակը կարող է գերազանցել 60%-ը
Այսպես, ՄԱԶԾ-ն նշում է, որ մինչև հուլիս՝ հակամարտության սրման սկզբից ի վեր, մոտ 1,86 մլն պաղեստինցի կարող է...
Ծովինար Համբարձումյանն իր հավատարմագրերն է հանձնել ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի գործադիր տնօրենին
Արարողությանը հաջորդած զրույցի ընթացքում գործադիր տնօրեն Մաքքեյնը շնորհավորեց մշտական ներկայացուցիչ Համբարձումյանին պաշտոնը ստանձնելու...
«Դեպի աշխարհ առանց խոչընդոտների». Միջազգային համաժողովում ներկայացվել է ՀՀ-ում հաշմանդամության սահմանման նոր մոդելը
Ապրիլի 25-ից 26-ը Հայաստանում անցկացվել է  «Դեպի աշխարհ առանց խոչընդոտների․ հաշմանդամություն ունեցող անձանց ներառական սոցիալական...
Աշխարհում 282 միլիոն մարդ մատնված է սովի. ՄԱԿ-ի զեկույց
Գազայի բնակչության մեկ երրորդը մատնված է բացարձակ սովի՝ սննդի հասանելիության իսպառ բացակայության, նշել են զեկույցի հեղինակները...
Ամենաշատ