News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Բրազիլիայի հյուսիս- արեւմուտքում ոսկի որոնողները սպանել ու անդամատել են Ամազոնիայի ոչ կոնտակտային ցեղի մոտ 20 ներկայացուցիչների, հայտնում է Metro-ն՝ վկայակոչելով տեղական լրատվամիջոցները։

Երկու ապօրինի ոսկի որոնողներ են կալանավորվել տեղի ունեցած սպանությունների մասին պարծենալուց հետո։ Նրանք հարբած վիճակում խոստովանել են,  որ անդամատել են մարմինները ու դրանք գետը նետել։ Նրանց խոսքով՝ իրենք պետք է «կամ սպանեին, կամ սպանվեին»։

Այդ սպանությունները տեղի են ունեցել Վեյլ- դու- Ջավարիի բնիկների բնակության վայրում։

Հնդկական ազգային հիմնադրամի տվյալներով ՝ այդ տարածքում առնվազն 14 մեկուսացած բնիկ ժողովուրդներ են բնակվում։

Բնիկ ժողովուրդների առաջնորդ Ադելսոն Կորա Կանամարին հայտնել է, որ ցեղի 18-21 ներկայացուցիչների վրա հարձակվել ու սպանել են։ «Եթե այդ տեղեկությունը հաստատվի՝ Բրազիլիայի նախագահն ու նրա կառավարությունը մեծ պատասխանատվություն են կրում այդ ցեղասպան ակտի համար»,- ասել է նա։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ