News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

ՄԱԿ ԱԽ–ն նոր պատժամիջոցներ է սահմանել Հյուսիսային Կորեայի դեմ։ Պատժամիջոցները կոչված են սահմանափակելու Փհենյանի արտահանման եւ ներմուծման հնարավորությունները։

Համար 2375 Բանաձեւը միաձայն ընդունվել է։ Փաստաթղթի համաձայն՝ սահմանափակումներ կդրվեն դեպի Հյուսիսային Կորեա նավթամթերքներ մատակարարումների համար։ Հում նավթի մատակարարումները չպետք է գերազանցեն նախորդ 12 ամիսների ցուցանիշը։ Հյուսիսային Կորեան չի կարող կոնդենսատներ եւ գազակոնդենսատային հեղուկներ գնել, ինչպես նաեւ տեքստիլ արտադրանք վաճառել, հայտնում  է «ՌԻԱ Նովոտի»–ն։

Միաժամանակ հաղորդվում է, որ ՄԱԿ ԱԽ–ն պատրաստակամություն է հայտնել աջակցել վեց երկրների միջեւ բանակցություններին եւ կոչ է արել վերսկսել դրանք։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ