News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Ահաբեկիչները մտադրվել էին Բաքու ուղեւորվող լաստանավ պայթեցնել: Այս մասին հայտնում է haqqin.az-ը՝ վկայակոչելով «Թուքմենստանի խրոնիկա»-ին:

Թուրքմենական պարբերականն, իր հերթին վկայակոչելով սեփական աղբյուրներին, տեղեկացրել է, որ օգոստոսի 28-ին Թուրքմենբաշի քաղաքի նավահանգստում ահաբեկչությունը կանխել են Թուրքմենստանի հատուկ ծառայությունները: Թուրքմենստանի քաղաքացի 2 եղբայրները (անուն-ազգանունը չի հրապարակվում) փորձել են պայթուցիկ տանել բեռնաուղեւորատար «Բահթիյար» լաստանավ, որը երթեւեկում է Թուրքմենբաշիի եւ Բաքվի միջեւ:

Եղբայրները տարբեր տեղերի համար էին տոմս գնել եւ մտադիր էին պայթուցիկը լաստանավ տանել առանձին-առանձին ու այնտեղ ռումբը պատրաստել: Պայթյունը պետք է կատարվեր Թուրքմենստանի ջրային տարածքում, նշել է պարբերականը:

Այդ օրը լաստանավով պետք է ուղեւորվեր 170 մարդ եւ տասնյակ ավտոմեքենաներ՝ ներառյալ թուրքական ընկերությունների բեռնատարներ իրենց անձնակազմով: Պարբերականի աղբյուրները կարծում են, որ հատուկ ծառայությունները ահաբեկչության մասին նախապես են տեղյակ եղել:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԱՄՆ Պետդեպարտամենտի համակարգողը Անկարայում կքննարկի ահաբեկչության դեմ պայքարի հարցը
Դիվանագետի այցը տեղի է ունենում թուրք-ամերիկյան ծրագրված խորհրդակցությունների շրջանակում
Թբիլիսիում տեղեկատվություն է տարածվել դպրոցներում պատրաստվող ահաբեկչությունների մասին
Մասնավորապես, նման սպառնալիքները տարածվել են ռուսալեզու տարբեր Telegram ալիքներով․․․
Գերմանիայում ձերբակալվել է ռազմական օբյեկտներում դիվերսիա նախապատրաստելու մեջ կասկածվող երկու անձ
Նրանք կասկածվում են դիվերսիոն հարձակումներ նախապատրաստելու մեջ
Ավստրալիայում Սիդնեյի եկեղեցու վրա կատարված հարձակումն ահաբեկչություն են անվանել
Հարձակվողը, որը 16-ամյա դեռահաս է եղել, առաջնորդվել է «ծայրահեղական կրոնական դրդապատճառներով»
Իլոն Մասկը նախազգուշացրել է ԱՄՆ-ում ահաբեկչության սպառնալիքի մասին սահմանին առկա խնդիրների պատճառով
Գործարարը նախազգուշացրել է ահաբեկչության մասին...
Իրանում վնասազերծվել են 15 ահաբեկիչներ, որոնք հարձակվել էին ոստիկանական տեղամասերի վրա
15 ահաբեկիչներ վնասազերծվել են...
Ամենաշատ