News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Հայաստանի քաղաքացիներն ամենանողկալի ճանապարհներով են Եվրոպայում ապաստան ստանում։ Այս մասին սեպտեմբերի 12-ին Ազգային ժողովում հայտարարեց «Ծառուկյան» դաշինքի պատգամավոր, ԱԺ եվրաինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը։

Նրա խոսքով՝ նրանցից ոմանք չեն նողկում նույնիսկ ադրբեջանցիների հետ կեղծ ամուսնություններից, միայն թե իրենց որպես հալածանքների զոհ ներկայացնեն։ Եվ նրանք չեն ամաչում ադրբեջանական ազգանուններով շրջել Փարիզում եւ Բրյուսելում։

«Պետք է հասկանալ՝ ինչպիսի՞ մարմիններ եւ ինչպիսի ճանապարհներով են տրամադրում կեղծ փաստաթղթերը։  2014-2015-ին Հայաստանից ապաստան ստանալու համար Եվրամիության երկրներ է դիմել տարեկան շուրջ 10 հազար մարդ՝ 50 տոկոսը քաղաքական ապաստանի համար, 30 տոկոսը՝ մարդասիրական պատճառներով (երեխաների կամ հարազատների բուժում), մնացածն՝ այլ։ Շուրջ 90 տոկոսը մերժում է ստանում»,-նշեց Զոհրաբյանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ