News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Վստահաբար կարելի է ասել, որ Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի միջեւ երկրորդ «սառը պատերազմն» է սկսվել։ Սեպտեմբերի 12-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման կարծիք հայտնեց փորձագետ Սուրեն Սարգսյանը։

Նրա խոսքով՝ եթե առաջին «սառը պատերազմն» ԱՄՆ-ի եւ ԽՍՀՄ-ի միջեւ էր, ապա ժամանակակիցն արդեն ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի միջեւ է։ «Դա բավական երկար կտեւի։ Եվ ընդունված հակառուսական պատժամիջոցներն այդ պատերազմի միայն սկիզբն են։ Եվ ամենակարեւորը՝ այդ պատժամիջոցերը սահմանել է ոչ թե նախագահը, այլ ԱՄՆ-ի օրենսդիր մարմինը։ Դա նշանակում է, որ պատժամիջոցների թուլացումը կամ դրանց չեղարկումը միայն ԱՄՆ-ի օրենսդիր մարմինների թույլտվությամբ կարող է տեղի ունենալ»,-ասել է Սարգսյանը։ Նա հավելեց, որ ԱՄՆ նախագահի դերը զգալիորեն թուլացել է, եւ կոնգրեսը լուրջ իշխանություն է կենտրոնացրել իր ձեռքում՝ Դոնալդ Թրամփին զրկելով արտաքին քաղաքական հարցերի շուրջ որոշումներ կայացնելու հնարավորությունից։

Փորձագետի կարծիքով՝ տվյալ փաստերը կազդեն նաեւ Հայաստանի վրա։ «Այդ պատժամիջոցները Հայաստանի վրա ուղղակի եւ անուղղակի ազդեցություն կունենան։ Անուղղակիի դեպքում ռուսական տնտեսության թուլացումն, իհարկե, բացասական կազդի Հայաստանի տնտեսության վրա։ Եվ այդ փաստը կասկածի ենթակա չէ»,-ընդգծեց Սուրեն Սարգսյանը։  Ըստ փորձագետի՝ ի տարբերությոն պատժամիջոցների առաջին ալիքի, նոր պատժամիջոցներին Ռուսաստանն արդեն պատրաստ էր, եւ նրա համար դա նորություն չէր։ Փորձագետը կարծում է նաեւ, որ չնայած Մոսկվայում նոր պատժամիջոցների նկատմամբ շոկային արձագանքի բացակայությանը, դրանք ի վիճակի են ռուսական տնտեսությանը բավական ուժեղ հարված հասցնել, որը դրա զգալի թուլացմանը կհանգեցնի։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ