News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Իսպանիայում սահմանադրական դատարանը քննարկման է ընդունել Կատալոնիայի խորհրդարանի ընդունած անցումային շրջանի մասին օրենքը սահմանադրությանը չհամապատասխանելու վերաբերյալ երկրի կառավարության հայցը։

El Mundo պարբերականի համաձայն՝ կատալոնական իշխանությունները կարծում են, որ ինքնավար հանրության անկախություն ստեղծելու ճանապարհին դա իրավական հիմք կհանդիսանա։

ՍԴ-ի հայցը քննարկման ընդունելն իրավաբանորեն նշանակում է, որ օրենքի ազդեցությունն առնվազն 5 ամսով կդադարեցվի, որի ընթացքում դատավճիռը պետք է հրապարակվի։ Սակայն դատարանում փաստաթղթի քննարկումը կարող է նաեւ երկարաձգվել։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ