News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին դատապարտել է Մյանմարում մուսուլմանների նկատմամբ շարունակվող բռնության նկատմամբ թույլ արձագանքը։ Նա մուսուլման երկրներին կոչ է արել միջոցներ ձեռնարկել՝ Մյանմարի «անողոք» կառավարությանը մուսուլմաններին հալածելը դադարեցնել ստիպելու համար, փոխանցում է Tasnim-ը։

Ընդգծելով «գործնական» միջոցառումների եւ իսլամական երկրների միջամտության անհրաժեշտությունը՝ Խամենեին նշել է, որ խոսքը պատերազմի մասին չէ, սակայն երկրները «Մյանմարի կառավարության վրա պետք է քաղաքական տնտեսական եւ առեւտրային ճնշում գործադրեն եւ միջազգային շրջանակում դեմ դուրս գան նման հանցագործություններին»։

Նրա խոսքով՝ Մյանմարի իրավիճակը չպետք է որպես մուսուլմանների եւ բուդդայականների միջեւ ռազմական հակամարտություն բնութագրել։ Նա ճգնաժամը որակել է որպես քաղաքական խնդիր, որի վրա կարող է ազդել «կրոնական մոլեռանդության» որոշակի աստիճանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ