News
Լրահոս
News
Կիրակի
Հունիս 16
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ուսումնասիրում է ռազմավարություն, որը կարող է Վաշինգթոնին թույլ տալ ավելի ագրեսիվ գործել իրանական ուժերի, նաեւ Իրաքում ու Սիրիայում Թեհրանի կողմից աջակցություն ստացող խմբավորումների նկատմամբ, հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով ԱՄՆ վեց գործող ու նախկին պաշտոնյաներին։

Այդ ռազմավարությունը մշակել են ԱՄՆ պնախարար Ջիմ Մեթիսը, պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը, ազգային անվտանգության հարցերով խորհրդական Հերբերտ Մաքամասթերը ու այլ բարձրաստիճան ամերիկացի պաշտոնյաներ։ Նախաձեռնությունը ներկայացվել է Թրամփին Ազգային անվտանգության հարցերով խորհրդի հանդիպման ժամանակ, ասել են աղբյուրները։

Այն կարող է հաստատվել ու հրապարակվել մինչեւ սեպտեմբերի վերջ, ասել են երկու աղբյուրները։ Բոլոր աղբյուրները ծանոթ են փաստաթղթի նախագծին ու խոսում էին անանունության պայմանների մասին, քանի որ Թրամփը դեռ չի կայացրել որոշում։

Ի տարբերություն ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբամայի ու նրա մի շարք նախորդների, որոնք մանրակրկիտ ցուցումներ էին տալիս, Թրամփը, ինչպես ակնկալվում է, ընդհանուր ռազմավարական նպատակներ կդնի, բայց ծրագրի իրականացումը կհանձնարարի ամերիկացի զորահրամանատարներին, դիվանագետներին ու այլ չինովնիկների, ասել է նախագահի աշխատակազմից բարձրաստիճան պաշտոնյան։ 

Ծրագիրը ենթադրում է Թեհրանի վրա ճնշման ուժեղացում, որպեսզի ստիպի նրան սահմանափակել բալիստիկ հրթիռների մշակումը ու դադարեցնել զինյալների աջակցությունը, ասել են մի քանի աղբյուրներ։

Ռազմավարությունը նաեւ ուղղված է կիբերլրտեսության դեմ պայքարին ու միջուկային զենքի հնարավոր տարածմանը , ասել է պաշտոնյան։

Վարչակազմը դեռ քննարկում է ԱՄՆ նոր դիրքորոշումը Օբամայի կողմից 2015-ին կնքված պայմանագրի նկատմամբ՝ Իրանի կողմից միջուկային զենքի մշակման ծրագիրը դադարեցնելու մասին։ Ըստ աղբյուրի՝ ռազմավարությունը նախատեսում է տնտեսական պատժամիջոցների խստացում, եթե Իրանը խախտի պայմանագիրը։

Նաեւ ենթադրվում է, որ ԱՄՆ-ն պետք է ավելի ակտիվ վերահսկի ու կանխի զենքի մատակարարումը Իրանի կողմից Եմենի հուսիտներին ու Գազայի ու Սինայի թերակղզու պաղեստինյան խմբավորումներին, ասել են պաշտոնյաները։

Փաստաթուղթը նաեւ նախատեսում է ԱՄՆ ավելի կոշտ դիրքորոշում Բահրեյնի նկատմամբ, որտեղ իշխող սունիները նեղում են շիա մեծամասնությանը, որը պահանջում է բարեփոխումներ, ասել են աղբյուրները։

Բացի այդ՝ նախաձեռնության հեղինակները համարում են, որ ԱՄՆ ՌԾՈՒ-ին պետք է թույլատրել ավելի վճռական գործել իրանական նավերի կողմից սադրանքների դեպքում։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ