News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Բեռլինում աֆղանի վրա երկու անհայտ անձինք են հարձակվել այն պատճառով, որ նրա վզից խաչ էր կախված։ AP-ի փոխանցմամբ հարձակվողները 23-ամյա երիտասարդի վզից պոկել էին խաչով շղթան ու գցել գետնին։ Նրանք պահանջել էին, որ նա բացատրի, թե ինչու է քրիստոնյա դարձել։ Դրանից հետո նրանք մի քանի անգամ հարվածել են նրա դեմքին ու մարմնի վերեւի մասին ու փախուստի դիմել։

Տուժածը զանգահարել է ընկերներին, որոնք ոստիկանություն են կանչել։ Տուժածի անունն ու դավանանքը չեն հայտնում։ Ոստիկանությունը հարձակվողների մասին նույնպես տվյալներ չի հաղորդել։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ