News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հրաժարվել է ամբողջությամբ արգելել սպառազինությունների արտահանումը Թուրքիա՝ նշելով, որ վաճառքն առանց այդ էլ որոշ չափով սահմանափակ է, իսկ Թուրքիան մնում է առանցքային դաշնակիցը՝ ԻՊ-ի դեմ պայքարում, հայտնում է Reuters-ը։

Մերկելի խոսքով՝ Գերմանիան անհատական կարգով որոշում կկայացնի զենքի վաճառքի մասին Թուրքիայից ստացող հարցումների վերաբերյալ։ Նա նաեւ ասել է, որ իր քաղաքացիներին Թուրքիա այցելություններից հրաժարվելու խորհուրդ տալու համար պատճառներ չի տեսնում, բայց նշել է, որ Բեռլինը չի բացառում հետագայում նման խոհուրդների հավանականությունը։

Մինչ այդ Գերմանիայի ԱԳ նախարար Զիգմար Գաբրիելը հայտնել էր, որ Բեռլինը դադարեցրել է Թուրքիա սպառազինությունների արտահանման մեծ մասը՝ երկրում մարդու իրավունքների իրավիճակի վատացման ու երկու երկրների միջեւ լարված հարաբերությունների պատճառով։

Մինչդեռ Անկարայում համարում են, որ Գերմանիայի նման որոշումը կթուլացնի Թուրքիայի պայքարը ահաբեկչության դեմ ու Եվրոպային ավելի խոցելի կդարձնի։ Թուրքիայի ԵՄ հարցերով նախարար Օմար Չելիկը հայտնել է, որ Թուրքիայի թուլացումը նշանակում է, որ Եվրոպայի ապագան ավելի խոցելի կդառնա։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ