News
Լրահոս
News
Երեքշաբթի
Դեկտեմբեր 07
Տեսնել լրահոսը

Աշխարհում չկա բոլոր առումներով այդքան փոքր երկիր, որտեղ գիտական ոլորտն այս նույն մակարդակի վրա կլինի։ Սեպտեմբերի 13-ին՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ, նման կարծիք է հայտնել Բյուրականի աստղադիտարանի տնօրեն Արեգ Միքայելյանը։

Նրա խոսքով՝ Հայաստանն այդ առումով ունիկալ երկիր է։

«Եվ դա մեր առավելությունն է։ Դա մեր հաղթաթուղթն է։ Մենք պետք է օգտագործենք այդ հնարավորությունը։ Բնականաբար, ամեն երկիր զարգացնում է այն ուղղությունները, որոնց շնորհիվ կարող է իրեն պատվով ներկայացնել միջազգային ասպարեզում, ինչը կարող է նաեւ անդրադառնալ քաղաքականության վրա»,– ասել է Միքայելյանը։

Միքայելյանը վստահ է, որ եթե Հայաստանը շարունակի պահպանել եւ զարգացնել իր մշակութային եւ գիտական նվաճումները, ապա զբոսաշրջության գրագետ քաղաքականության դեպքում որոշակի ժամանակահատվածում կարող է մեծաքանակ զբոսաշրջիկների գրավել։

Ընդ որում, Միքայելյանը նշեց, որ Բյուրականի աստղադիտարանը նույնպես կարող է իր ավանդն ունենալ երկրում զբոսաշրջության զարգացման գործում, սակայն այդ ուղղությամբ դեռեւս աշխատանքները շատ են։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ