News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քրեական գործ է հարուցվել ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ եւ Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնի քննիչի կողմից ապացույց կեղծելու դեպքի առթիվ:

ՀՔԾ-ից NEWS.am-ին հայտնում են, որ Երեւան քաղաքի Աջափնյակ եւ Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում ծանր հանցագործության վերաբերյալ քննվող քրեական գործով վկա Ջ. Հ.-ն 22.08.2017թ.-ին կայացած դատական նիստի ժամանակ տվել է նախաքննական ցուցմունքին էապես հակասող ցուցմունք: Այնուհետեւ Ջ. Հ.-ն, նախազգուշացվելով սուտ մատնություն կատարելու համար նախատեսված քրեական պատասխանատվության մասին, դատարանում նույնաբովանդակ հաղորդում է տվել, որ իր նախաքննական ցուցմունքի վերաբերյալ կազմված արձանագրությունը կեղծ է, քանի որ նախաքննության ընթացքում երբեւէ չի հարցաքննվել քրեական գործով վարույթն իրականացնող` Աջափնյակ եւ Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնի քննիչի կողմից, իսկ իր` որպես վկայի հարցաքննության արձանագրությունում ինքը չի ստորագրել:

Այսպիսով, ՀՀ քննչական կոմիտեի Աջափնյակ եւ Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնի պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձի կողմից ծանր հանցագործության վերաբերյալ քրեական գործով ապացույց կեղծելու փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 349-րդ հոդվածի 3-րդ մասի մասի 1-ին կետով:

Կատարվում է նախաքննություն:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեքսիկայում անցորդը կացնով վիրավորել է երիտասարդ կանադուհի զբոսաշրջիկի
Հարձակվել են 25-ամյա կանադուհի զբոսաշրջիկի վրա...
Պետական դավաճանության համար քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Լրտեսության և պետական դավաճանության դեպքերի առթիվ Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի…
Պատգամավոր Արթուր Խաչատրյանը Ոստիկանության Հրազդանի բաժնում է
Չեմ կարծում, որ երկար կպահեն Ոստիկանություոնւմ...
Պահեստազորի գնդապետը տուժող է ճանաչվել Բագրատաշենի դեպքերի առնչությամբ
Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանը տուժող է ճանաչվել երեք օր առաջ...
Աշտարակի ոստիկանները «Գայի պոստի» մոտ կանխել են «վենդետան». կռվի երկու կողմերում էլ հարազատ եղբայրներ էին
Դեպքի փաստով ոստիկանության Աշտարակի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային...
ՔԿԾ-ում ծառայողական քննության արդյունքում երկու անձ ազատվել է պաշտոնից
Բացի այդ՝ նույն ծառայողական քննությամբ պարզվել է, որ ևս երկու քրեակատարողական ծառայող այդ ժամանակահատվածում ոչ պատշաճ է կատարել...
Ամենաշատ