News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Կիպրոսի նախագահ Նիկոս Անաստասիադիսը ապաստանից շնիկ է վերցրել եւ բոլորին կոչ արել իր օրինակին հետեւել։

Նախագահը նորությամբ կիսվել է Facebook-ի իր էջում։ «Բարի՛ գալուստ քո նոր տուն, Ֆրի՛դ։ Որոշ ժամանակ առաջ՝ միջադեպի հետեւանքով իմ Լիոյին կորցնելուց հետո, ես որոշեցի փոքրիկ Ֆրիդին վերցնել»,-գրել է Անաստասիադիսը Facebook-ի իր էջում։

«Ապաստանները լի են հոգիներով, որոնց անհրաժեշտ է սեր տալ, եւ ես բոլոր ընտանիքներին կոչ եմ անում մեկ անտուն կենդանու տուն տանել»,-գրել է նա։

Կառավարության մամուլի ծառայությունը հայտնել է, որ նախագահն «Ագրոս» ապաստանից վերցրել է վեց ամսական մի շնիկի եւ ինքն էլ անվանակոչել նրան։

Լրագրողների հետ զրույցում Անաստասիադիսը կոչ է արել լավ վերաբերվել կենդանիներին, որոնք հավատարիմ են մարդուն։ Նրա խոսքով՝ հազարավոր անտուն շներ կան, որոնք եւս սիրո կարիք ունեն։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ