News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

Եվրամիությունն ավելի քան  50 մլն եվրո է ներդրել Հայաստանի արդարադատության ոլորտում: Այս մասին սեպտեմբերի 14-ին հայտարարել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին՝ ելույթ ունենալով  «Հայաստանի մարզերի Եվրոպական ակումբների» միջեւ էսսեների մրցույթի հաղթողներին մրցանակների հանձնման արարողության ժամանակ:

«Մենք պատրաստ ենք շարունակել համագործակցությունը Հայաստանի հետ: Եվրամիությունը զգալի օգնություն է ցուցաբերել ընտրական գործընթացում, և մենք հավատում ենք, որ դա եղել է ճիշտ ներդրում: Մենք լավ քննարկումներ ենք անցկացրել մարդու իրավունքների վերաբերյալ հարցերի շուրջ: «Արևելյան համագործակցության»  երկրներից հենց  Հայաստանի հետ է մարդու իրավունքների վերաբերյալ ամենակառուցողական  երկխոսությունը, և հենց մարդու իրավունքների բնագավառում մենք շատ օգտակար գործունեություն ենք իրականացրել»,- նկատել է Սվիտալսկին: 

Եվրամությունը, ընդգծել է նա, պատրաստ է շարունակել այդ ամենը: «Մենք հասկանում ենք, դա գործընթաց է, որը երբեմն ժամանակ է պահանջում: Երբեմն մենք, իհարկե, քննադատաբար ենք մոտենում. դուք ճանաչում եք ինձ: Եվ քանի որ մենք համագործակցում ենք զգայուն բնագավառներում, ես շատ ուրախ եմ, որ շատ հայեր ընկալում են իմ քննադատությունը որպես բարեկամական ձայն դրսից: Մենք չենք ուզում պարտադրել ոչինչ. միայն ուզում ենք, որ Հայաստանը հետևի որոշակի ստուգված եվրոպական շաբլոնների: Դուք գիտեք, թե որքան դժվար է փոխել որևէ մեկի մտածելակերպը, ուստի մենք այս ամենը ընկալում ենք որպես գործընթաց»,- ավելացրեց Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավարը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մխիթար Հայրապետյանը և Վասիլիս Մարագոսը քննարկել են ՀՀ-ԵՄ բազմակողմ համագործակցության օրակարգային հարցեր
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյան...
ԵՄ-ը չի բացառում անվիզա ռեժիմի չեղարկումը Վրաստանի հետ, եթե «ռուսական օրենքն» ընդունվի. ԶԼՄ
Անվիզա ռեժիմի չեղարկումը Վրաստանի հետ չի բացառվում...
Եվրախորհրդարանի ղեկավար Ռոբերտա Մետսոլան ժամանել է Կիեւ
Եվրախորհրդարանի նախագահը Կիեւում է...
ԵՄ ներկայացուցիչը հայտնել է Պուտինի լեգիտիմությունը ճանաչելու հարցում միասնական դիրքորոշում չունենալու մասին
ԵՄ երկրները միասնական դիրքորոշում չունեն...
ԵՄ երկրները պետք է մինչեւ հուլիս համաձայնեցնեն ՌԴ-ի դեմ պատժամիջոցների 14-րդ փաթեթը. ԶԼՄ
Եվրամիության երկրները մտադիր են Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 14-րդ փաթեթը մտցնել...
Եվրոպան հանուն սեփական անվտանգության պետք է բարձրացնի սեփական պաշտպանունակությունը. Դոնալդ Տուսկ
Տուսկը ելույթ ունենալով Կատովիցեում՝ Եվրոպական տնտեսական կոնգրեսում՝ քաղաքական գործիչների և գործարարների առաջ, հայտարարել է, որ ԵՄ երկրները պետք է համատեղ գործողություններ ձեռնարկեն՝ պաշտպանական ծախսերն առնվազն 100 միլիարդ եվրոյով ավելացնելու համար...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ