Վորոնեժում երջանիկ ավարտով արտասովոր դեպք է տեղի ունեցել։
«ՌԻԱ Վորոնեժ»-ի հաղորդմամբ՝ 26-ամյա Անաստասիա Տեպլյակովան փողոցով քայլելիս բղավոց է լսել։ «Հետո տեսա, որ երեխան նստել է պատուհանագոգին եւ ոտքերը կախ գցել։ Անմիջապես վազեցի»,-ասել է կինը։
Տեպլյակովան անցել է փողոցը եւ հասցրել է բռնել երեխային։