News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

ԱՄՆ-ն հույս ունի, որ Չինաստանն ինքը որոշում կկայացնի օգտագործել նավթի մատակարարումների «հզոր գործիքը», որպեսզի համոզի Հյուսիսային Կորեային վերանայել իր «ներկայիս ուղին»։ Այս մասին հայտնել է ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը՝ Մեծ Բրիտանիայի ԱԳ ղեկավար Բորիս Ջոնսոնի հետ Լոնդոնում համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ։

Թիլերսոնը նշել է, որ ԱՄՆ-ն կցանկանար ավելի կոշտ պատժամիոցների հասնել ՄԱԿ-ի կողմից, քան սեպտեմբերի 11-ին ընդունված բանաձեւերն են։ «Ակնհայտ է, որ  ՄԱԿ-ի կողմից նավթի վերաբերյալ ամբողջական էմբարգո մտցնելը բարդ հարց է։ Փաստացի դա ուղղված է միայն Չինաստանին, քանի որ այդ երկիրն է մատակարարում գրեթե ամբողջ նավթը Հյուսիսային Կորեային»,- նշել է նա։

«Ես հույս ունեմ, որ Չինաստանը, որպես համաշխարհային մեծ տերությյուն, ինքը կորոշի, ինքը կստանձնի այդ պարտավորությունը՝ օգտագործել նավթի մատակարարումների նման շատ հզոր գործիքը, որպեսզի համոզի Հյուսիսային Կորեային վերանայել իր ներկայիս ուղին, վերանայել երկխոսության ու բանակցությունների հարցում իր մոտեցումը»։

 

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ