News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Թեքսասում ավելի քան 80 մարդ է զոհվել «Հարվի» փոթորկի հետեւանքով, որը մոլեգնել էր նահանգում երեք շաբաթ առաջ ու ջրեհղեղների պատճառ դարձել Հյուսթոնում։ Այս մասին հայտնել է նահանգապետ Գրեգ Էբոտը, փոխանցում է Reuters-ը ։

Նրա խոսքով՝ պաշտոնապես հաստատված է 82 մարդու զոհվելու փաստը, ու ինքը սպասում է տեղի պաշտոնյաների հաստատումներին, որպեսզի համոզվի, որ այդ մահվան դեպքերը փոթորկի հետ են կապակցված։

Թեքսասի հասարակական անվտանգության բաժինը հայտնել է, որ գրեթե 140 000 տուն է վնասվել կամ ոչնչացվել ջրհեղեղներից ու փոթորկից։ Ավելի վաղ Էբբոթը ասել էր, տարերքը մոտ 180 մլրդ դոլարի վնաս է պատճառել։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ