News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Ճապոնիայի երկնքում Հյուսիսային Կորեայի կողմից հրթիռի արձակումը կհանգեցնի Փհենյանի հետագա դիվանագիտական եւ տնտեսական մեկուսացմանը: Այս մասին հայտարարել է Հարավային Կորեայի նախագահ Մուն Ջեինը՝ կապված Հյուսիսային կորեայի հերթական հրթիռի արձակման հետ, փոխանցում է Reuters-ը:

«Նախագահը կարգադրել է ուշադիր վերլուծել եւ պատրաստ լինել Հյուսիսային Կորեայի կողմից նոր սպառնալիքներին՝ ինչպիսին են կենսաքիմիական հարձակման էլեկտրամագնիսական ազդակները»,- ասել է Հարավային Կորեայի նախագահի ներկայացուցիչը:

Ավելի վաղ Փհենյանը հայտարարել է, որ մշակում է էլեկտրամագնիսական ազդակներով ջրածնային ռումբ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ