News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Հյուսիսային Կորեայի կուսակցական «Նոդոն սինմուն» պարբերականը նոր հրթիռային փորձարկման ֆոնին ուրբաթ հայտնել է, որ արտաքին ոչ մի ճնշում Հյուսիսային Կորեային չի ստիպի հրաժարվել միջուկային զենքի եւ բալիստիկ հրթիռների մշակումներից, եթե ԱՄՆ-ն պահպանի թշնամական վերաբերմունքը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Ոչ մի ճնշում մեզ վրա չի ազդի»՝ այսպիսի վերնագրով հոդվածը Կորեայի Աշխատանքային կուսակցության ԿԿ-ն հրապարակել է 6-րդ սյունակում, որում ԱՄՆ-ին ուղղված կոչ է պարունակվում՝ ունկնդրել Փհենյանի ասածին: «Եթե ԱՄՆ-ն հետագայում եւս չլսի մեր անկեղծ խորհուրդները, ինքնապաշտպանության պատասխան միջոցներն ավելի կուժգնանան»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ