News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Ռուսաստանցի սենատորները սեպտեմբերի 10-ին տեղի ունեցած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում ԱՄՆ միջամտության փաստեր են հայտնաբերել։ Այս մասին հայտնել է Դաշնության խորհրդի պետական ինքնիշխանության եւ ՌԴ ներքին գործերին միջամտությունը կանխելու հանձնաժողովի նախագահ Անդրեյ Կլիմովը։

Կլիմովի խոսքով՝ ապացույցներ կան, որ ԱՄՆ-ն Ռուսաստան գումար է ուղարկել՝ ընտրություններում կոնկրետ թեկնածուներին աջակցելու համար։

Կլիմովը նաեւ հայտարարել է, որ փողերը  փոխանցվել են ԵՏՄ Մաքսային միության անդամ երկրի միջոցով, որտեղ «օտարերկրյա գործակալների մասին օրենք չկա»։ Աղբյուրների համաձայն՝ փողերն անցել են Ղազախստանով։

Կլիմովը չի նշել կոնկրետ ընկերությունների կամ թեկնածուների, որոնք ստացել են փողերը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ