News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

2030 թվականի սկզբին Mazda ընկերությունը ծրագրել է հրաժարվել  դիզելային եւ բենզինային շարժիչներով ավտոմեքենաների արտադրությունից՝ ամբողջությամբ անցնելով էլեկտրամոբիլներին եւ հիբրիդներին: Այս մասին հայտնում է Kyodo գործակալությունը:

Ճապոնական կոնցեռնի ղեկավարները որոշել են ժամանակակից միտումներին համընթաց քայլել: Վերջին տարիներին ամբողջ աշխարհում վառելիքի ծախսի նկատմամբ ավելի խիստ էկոլոգիական նորմաներ եւ պահանջներ են սահմանվում: Իհարկե, չպետք է մոռանալ նաեւ շահույթի մասին: Նման լուրջ քայլ կատարելով՝ ընկերությունը հույս ունի իր դիրքերն ամրապնդել եվրոպական շուկայում, որտեղ էկոլոգիական միտումներին ավելի խիստ են հետեւում: Օրինակ՝ 2040 թվականին Ֆրանսիան եւ Մեծ Բրիտանիան ծրագրում են հրաժարվել սովորական ավտոմեքենաների վաճառքից:

Մինչ այս ընկերությունը խաղադրույք էր կատարում խնայող դիզելային եւ բենզինային շարժիչներով ավտոմեքենաների արտադրության վրա: Սակայն Mazda-ի հավաքածուում տեղ է գտնվել նաեւ Axela հեչբեքի հիբրիդային մոդիֆիկացիայի համար:

Օգոստոսին ճապոնական կոնցեռնը հայտարարել էր Toyota-ի հետ գործընկերություն հաստատելու մասին: Ընկերությունները պատրաստվում էին միասին մշակել էլեկտրաշարժիչներով մոդելներ եւ ԱՄՆ-ում համատեղ արտադրություն հիմնել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Գերմանական AC Schnitzer-ն արդիականացրել է BMW 5 Series նոր սեդանները
Ավտոմեքենայի արտաքին տեսքը կարող է համալրվել ֆիրմային անիվներով…
Վերջին արտադրության Toyota Land Cruiser-ը սկսել է վաճառվել Եվրոպայում. գները հայտնի են
Վաճառքի սկզբում ամենագնացը հասանելի կլինի…
Մեքենան տեխզննման տանելիս վարորդը պետք է վճարի նախորդ տարվա գույքահարկը, ոչ թե տվյալ տարվանը. Թունյանի նախագիծը
Օրենքի նախագիծը մի փոքր կհեշտացնի մեքենա վարող մեր հարյուր հազարավոր հայրենակիցների կյանքը...
BMW-ն 2,8 մլրդ դոլար կներդնի Չինաստանում իր գործարանն արդիականացնելու համար
Գերմանական ավտոկոնցեռնը միջոցներ կներդնի...
Rolls-Royce-ը կընդլայնի իր գործարանը՝ ավելի թանկ մեքենաներ արտադրելու համար
Այսպիսով, գործարանի ընդլայնման նպատակը ոչ թե ավելի շատ մեքենաներ արտադրելն է, այլ ավելի թանկ...
Հրապարակվել է Bugatti-ի նոր հիպերքարի պատկերը
Ըստ շրջանառվող լուրերի, հիպերքարի արտադրությունը կսահմանափակվի ընդամենը 250 օրինակով
Ամենաշատ