News
Լրահոս
News
Կիրակի
Ապրիլ 28
Տեսնել լրահոսը

Կարեն Կարապետյանի կառավարությունը մի շարք նախաձեռնություններ է իրականացրել Հայաստանում բիզնես միջավայրը բարելավելու համար: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 15-ին, լրագրողների հետ զրույցում նշել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին՝ հավելելով, որ դա վերաբերում է նաև մաքսային և հարկային մարմիններին:

«Մենք խրախուսում ենք հայկական կառավարությանը լինել ավելի ակտիվ՝ օտարերկրյա կապիտալ ներգրավվելու գործում: Եվրոպական շատ բիզնես ընկերություններից ես դրական կարծիքներ եմ լսում, սա ճիշտ ուղղություն է, բայց նաև անհրաժեշտ է գտնել այլ հնարավորություններ։ Կարծում եմ` միջոցառումները, որոնք ուղղված են պետաիրավական համակարգի անկախության, կոռուպցիայի դեմ պայքարին, շատ կարևոր են:  Պետություններն, ազգերը մրցակցում են իրար հետ ներդրումներ ներգրավելու համար և միայն շատ ակտիվ մասնակցությունն ու քաղաքականությունը կարող է ավելի շատ եվրոպական ներդրումներ բերել Հայաստան»,-ասաց Սվիտալսկին՝ ընդգծելով, որ իրենք հույս ունեն, որ Հայաստանում խաղաղություն կլինի, քանի որ բիզնեսը սիրում է խաղաղություն և կայունություն:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հետևելով Ուրսուլային. Շոլցն հաճոյախոսությունների տարափ է ուղղել Ալիևին
Ես շնորհակալություն եմ հայտնում Ադրբեջանին էներգետիկ կայունության մեջ ունեցած ներդրման համար...
ԵՄ-ին Հայաստանի անդամակցությունը բխում է հենց ԵՄ-ի շահերից. Բունդեսթագի պատգամավոր
Եվրամիության անդամ դառնալը բխում է ոչ միայն Ուկրաինայի, բալկանյան…
ՀՀ ֆինանսների նախարարը Մարագոսի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ ֆինանսատնտեսական համագործակության համակարգման հարցերը
ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն ապրիլի 26-ին ընդունել է  Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսին…
Դանիայի պատվիրակությունը միացել է Գորիսում ԵՄ առաքելությանը
Դանիական Խաղաղության և ժողովրդավարության տեղակայման կենտրոնի (DFPD) պատվիրակությունն այցելել է Գորիսում գտնվող ԵՄ դիտորդական առաքելության (EUMA) օպերատիվ գրասենյակ...
ԵՄ-ն սկզբունքային նշանակություն է տալիս Ալմա-Աթայի հռչակագրին՝ որպես կողմերի միջև սահմանազատման հիմք. Մարագոս
ԵՄ դեսպանի հետ քննարկել ենք Հաաստանի սահմանների և ներսում առկա իրավիճակ մասին…
ԵԽ-ն դեմ է արտահայտվել Վրաստանի հետ անդամակցության բանակցություններին՝ օտարերկրյա գործակալների մասին օրենքի պատճառով
Բանաձևին կողմ է քվեարկել 425 պատգամավոր, դեմ՝ 25, ձեռնպահ՝ 30...
Ամենաշատ