News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Չինաստանը դեմ է արտահայտվել Հյուսիսային Կորեայի կողմից ՄԱԿ ԱԽ բանաձեւերի խախտմամբ բալիստիկ հթրռների արձակմանը։ Այս մասին սեպտեմբերի 15-ին հայտնել է Չինաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Խուա Չունինը։

Նրա խոսքով՝ Հյուսիսային Կորեայի հրթիռային եւ միջուկային ներուժի զսպման շեշտադրումը չպետք է դրվի խաղաղ եւ դիվանագիտական կարգավորման ձգտումների հաշվին, փոխանցում է Reuters–ը։

Խուան նշեց, որ Չինաստանը շատ ջանքեր է գործադրել ՄԱԿ ԱԽ բանաձեւերի իրականացման համար եւ  նրա անկեղծությունը կասկածի տեղիք չի տալիս։

Հիշեցնենք, որ Հյուսիսային Կորեան Ճապոնիայի Հոկայդո կղզու վրայով հրթիռ էր բաց թողել Խաղաղ օվկիանոս:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ