News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

ԿԺԴՀ-ի նոր հրթիռային փորձարկումը հերթական սադրանքն է, որը տարածաշրջանում լարվածության է հանգեցնում։ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Կրեմլում դա դատապարտում են, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

«ՌԴ-ն անհանգստացած է հերթական հրթիռային փորձարկումներից, որոնք թերակղզում լարվածության հետագա բորբոքման են հանգեցնում։ Մենք կտրականապես դատապարտում ենք նման սադրիչ գործողությունները եւ համարում ենք, որ նմանատիպ դիրքորոշում ցուցաբերելը՝ այդ գործառույթները չընդունելը, ամենակոնկրետ բանն է, որը կարելի է անել տվյալ պահին»,-ասել է Պեսկովը։

«Տվյալ պարագայում, որքան մենք հասկանում ենք, հաշվի առնելով, թե ինչպես ընդունվել ԿԺԴՀ-ի դեմ ՄԱԿ ԱԽ վերջին բանաձեւը, կարելի է վստահաբար ասել, որ սադրիչ գործողությունների անընդունելիությունը միասնական տեսակետ է, որը միավորում է Անվտանգության խորհրդի բոլոր անդամ երկրներին»,-հավելել է Պեսկովը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ