News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Մասնագետները պարզել են «Հարվի» փոթորկից հետո Թեխասի լողափին հայտնաբերված առեղծվածային ատամնավոր արարածի ինքնությունը, հայտնում է The Guardian պարբերականը։

Սմիթսոնյան ինստիտուտի բնական պատմության ազգային թանգարանի կենսաբան Քեննեթ Թայը ենթադրում է, որ ալիքները ափ են նետել Aplatophis chauliodus տեսակին պատկանող երկարապոչ օձաձկան մնացորդներ:

Aplatophis chauliodus-ները հանդիպում են Ատլանտյան օվկիանոսի արևմուտքում, այդ թվում՝ Թեխասի ափերը ողողող Մեքսիկական ծոցում: Նրանք ունենում են մինչև 84 սանտիմետր երկարություն  և ապրում են 30-90 մետր խորության վրա։ Որսի ժամանակ թաղվում են հատակի հիմնահողում և սպասում մոտեցող ոսկրային ձկներին եւ խեցգետիներին:

Կենսաբանի խոսքով՝ հնարավոր է նաև, որ այդ արարածը պատկանի Congridae ընտանիքին կամ Heterocongrinae ենթաընտանիքին։ Արարածի ինքնությունն ավելի հստակ որոշելու համար  անհրաժեշտ է ուսումնասիրել պոչի ծայրը, որը չի երեւում նկարներում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ