News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Նոր մանրամասներ են հայտնի դարձել սեպտեմբերի 14-ին Հրազդանի Միկրոշրջան թաղամասի 94-րդ շենքի 5-րդ հարկից ցած ընկած կնոջ դեպքից: Ականատեսները   NEWS.am-ի թղթակցին պատմեցին, որ ամեն բան մի ակնթարթում է տեղի ունեցել.

«Այդ նույն շենքի առաջին հարկում փոստային բաժանմունք կա, էդտեղ էինք, մեկ էլ ուժեղ դրմփոց լսվեց, ոնց որ տանիքը պոկվեր: Արագ դուրս եկանք, տեսանք Մ-ն  երեսի վրա ընկած է գետնին: Չենք կպել, անմիջապես զանգահարել ենք շտապ օգնություն: Երկու րոպե անց արդեն շնչում էր: Էլ ոչինչ չգիտենք: Ինքնասպանության մասին խոսք լինել չի կարող, որովհետեւ շատ իդեալական ընտանիք են՝ բանիմաց, կրթված, ամուսիններով էլ շատ համերաշխ»,-պատմեցին շենքի բնակիչները:

Նրանց խոսքով, Մ.-ն ամուսնու եւ երկու երեխաների հետ ապրում էր հայրական տանը՝ իր ծնողների հետ միասին: Մայրը ուսուցչուհի է, ամուսինը եւս աշխատում է, երկու երեխա ունեն:

«Երեւի լվացք փռելիս է եղել, կամ մի բան է ուզել վերցնել, ընկել է, դժբախտ դեպք է եղել, չէր կարող ինքնասպանություն լինել: Պապիկն  է երեխաներին դպրոց տանում-բերում, ինքը տանը մենակ է եղել այդ պահին: Հիմա ամեն պահ աղոթում ենք, որ փրկվի մեր աղջիկը»,-ասացին հարեւանները:

Դեպքից անմիջապես հետո Մ.-ն տեղափոխել են Երեւանի «Էրեբունի» ԲԿ: Նա դեռեւս գնտվում է վերակենդանացման բաժանմունքում՝ անգիտակից վիճակում:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ սեպտեմբերի 14-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Հրազդան քաղաքում:Դեռեւս չպարզված հանգամանքներում Հրազդանի Միկրոշրջան թաղամասի բնակչուհին (մոտ 30 տարեկան), ընկել է 94-րդ շենքի 5-րդ հարկից:

Դեռեւս պարզ չի արդյոք տեղի ունեցածն ինքնասպանության փորձ է, թե դժբախտ պատահար:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հրդեհ՝ Գառնի գյուղում, վնասվել են տներից մեկը, կից ավտոտնակն ու անասնագոմը և հարակից տան բակում գտնվող հացատունը
Ապրիլի 26-ին, ժամը 01:15-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության...
Հրդեհ՝ Գառնի գյուղում, վնասվել են տներից մեկը, կից ավտոտնակն ու անասնագոմը և հարակից տան բակում գտնվող հացատունը
Ապրիլի 26-ին, ժամը 01:15-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության...
Նիգերիում ավելի քան 100 բանտարկյալ է փախել բանտից
Երկրի ուղղիչ ծառայությունը հայտնել է, որ փախուստի է հանգեցրել անձրևի հետևանքով Սուլեջայի բանտի շենքի, ինչպես նաև պարսպի փլուզրումը...
Եվրոպոլը ձերբակալել է Վրաստանի ինը քաղաքացու՝ եվրոպական գրադարաններից հազվագյուտ գրքերի գողության առնչությամբ
Գործակալությունը նշել է, որ նրանց գործունեության արդյունքում հասցված ընդհանուր վնասը կազմում է 2,5 միլիոն եվրո...
Երևանում հանրահավաքի ժամանակ ոստիկանին հարվածելու կասկածանքով ձերբակալվել է կին քաղաքացի. ՔԿ
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական…
Էդգար Ղազարյանն ազատ է արձակվել
Հիշեցնենք, որ այսօր Չարենցի փողոցում բողոքի ակցիայի ժամանակ Ոստիկանական մեծ...
Ամենաշատ