News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Ահաբեկչության դեմ արդյունավետ պայքարի համար Ֆրանսիան պետք է հատուկ դատական մարմին ունենա։ Այս մասին հայտնել է ֆրանսիական «Ազգային ճակատ» կուսակցության առաջնորդ Մարին Լը Պենը Parisien թերթին տված հարցազրույցում։

Նրա խոսքով՝ Ազգային ճակատը, ի տարբերություն երկրի մյուս քաղաքական ուժերի, ահաբեկչությունը չի դասում մյուս հանցագործությունների շարքին։ «Ի տարբերություն Մակրոնի, «Հանրապետականների» ու «Չհնազանդվող Ֆրանսիայի»՝ մենք համարում ենք, որ ահաբեկչությունը տարբերվում է մյուս հանցագործություններից»,- ասել է Մարին Լը Պենը։

Նրա կարծիքով ահաբեկչական գործողությունները հավասարազոր են ռազմական գործողություններին, դրա համար էլ դրանց դեմ արդյունավետ պայքարի համար անհրաժեշտ է հատուկ դատական մարմին։ «Գո՞ւցե պետական անվտանգության հարցերով հին դատարանի պես մի բան է պետք ստեղծել։ Չէ՞ որ ահաբեկչությունը պատերազմ է»,- ասել է Լը Պենը։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ