News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Իրաքյան Քուրդիստանի խորհրդարանը հավանություն է տվել սեպտեմբերի 25-ին անկախացման մասին հանրաքվեի անցկացմանը։ Սեպտեմբերի 15-ին տեղի ունեցած քվեարկությունը հեռարձակվել է քրդական Rudaw հեռուստաալիքի ուղիղ եթերում։

Իրաքյան Քուրդիստանի խորհրդարանը ուրբաթ երեկոյան վերսկսել է իր աշխատանքները՝ երկու տարվա դադարից հետո։ Խորհրդարանի համար քննարկման գլխավոր թեման անկախացման մասին հանրաքվեի անցկացումն էր։

Իրաքյան Քուրդիստանի ինքնավար շրջանի իշխանությունները միակողմանի կարգով սեպտեմբերի 25-ին նշանակել են Իրաքից առանձնանալու մասին հանրաքվե՝ անտեսելով կենտրոնական իշխանությունների դիրքորոշումը։ Բաղդադում այս հանրաքվեն ապօրինի են համարում։ Հանրաքվեի անցակցմանը դեմ է քվեարկել նաեւ Իրաքի խորհրդարանը։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ