News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Հայկական կողմը պետք է դադարի ամաչել իր շահերի պաշտպանության եւ առաջխաղացմա բոլոր հնարավորությունները օգտագործելուց։ Սեպտեմբերի 16–ին՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ,  այսպիսի կարծիք է հայտնել Ազգային ժողովի նախկին  պատգամավոր,  Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի գործադիր տնօրեն Թեւան Պողոսյանը։

Նրա խոսքով՝  Հայաստանը պետք է ավելի ակտիվ եւ ճկուն քաղաքականություն վարի՝ օգտագործելով բոլոր հնարավորությունները, որոնք կարող են իր շահերից բխել։

 «Այդպես է աշխատում գրեթե ամբողջ աշխարհը, եւ մենք նույնպես պետք է այդպես աշխատենք»,–  պարզաբանել է Պողոսյանը։

Այդ ամենի հետ մեկտեղ, փորձագետը նշել է, որ Երեւանը պետք է ավելի ամուր դիրքեր զբաղեցնի տարածաշրջանի ժողովրդավարացման հարցում Ադրբեջանի հանդեպ, քանի որ դա իր շահերից է բխում։ Ազգային ժողովի նախկին պատգամավորը գտնում է, որ ժողովրդավարապես զարգացած Ադրբեջանի հետ ավելի հեշտ կլինի բանակցություններ վարել, քանի որ երկու երկրների միջեւ վստահության  հիվանդագին հարցը կանցնի երկրորդ պլան եւ չի խոչընդոտի բանակցությունների վարման ընթացքին կամ երկու կողմերի միջեւ այս կամ այն համաձայնությանը գալուն։

Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի գործադիր տնօրեն Թեւան Պողոսյանը, ընդգծել է նաեւ, որ Երեւանը պարտավոր է Բաքվի հետ  տեղեկատվական պայքարի մեջ  օգտագործել Ալեքսանդր Լապշինի պատմությունը, ով ազատության մեջ հայտնվելով՝  արդեն սկսել է պատմել այն բարդությունների եւ ճնշումների մասին, որոնց հետ ստիպված է եղել բախվել ադրբեջանական բանտում գտնվելու ընթացքում։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ