News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

Իրանցի գյուղացիները կարողանում են տանը օրգանական պարարտանյութեր արտադրել եւ ցանականում են Հայաստանի հետ փորձի փոխանակում կատարել: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Կայուն զարգացման ինստիտուտի ղեկավար Հորմոդ Ջավադ Ռազմին՝ Գյուղական կյանքի եւ ավանդույթների ցուցահանդեսում: Ցուցահանդեսն ամեն տարի անցկացվում է Երեւանում, այն կազմակերպում է «Կանաչ արահետ» հասարակական կազմակերպությունը՝ Հայաստանի Գյուղատնտեսության նախարարության եւ Երեւանի քաղաքապետարանի աջակցությամբ:

Հայ գյուղացիների հետ միասին իրենց ձեռքի աշխատանքն են ներկայացրել Իրանից եւ Վրաստանից հյուրերը:

Իրանյան տաղավարում ցուցադրել են օրգանական քրքում (90 տոկոս քրքում, աշխարհի ամենաթանկարժեք համեմունքն արտադրում են Իրանում) եւ խսիր՝ արմավենու տերեւներից գործվածք: Այն հյուսում են Սիստան եւ Բելուջիստան նահանգների գյուղերում, որոնք սահմանակից են Աֆղանստանին եւ Պակիստանին:

Ավանդական արհեստների հետ միասին ինստիտուտը նաեւ նորույթ է ներկայացրել, որը գյուղացիները հաջողությամբ յուրացրել են: Մազանդարան եւ Գոլեստան նահանգների գյուղերում, Կասպից ծովի մոտ, ինստիտուտի փորձագետները նրանց սովորեցրել են օգտագործել որդերին, որոնք մշակում են գյուղատնտեսական թափոնների պարարտանյութի մեջ: Այն օգտագործում են որպես պարարտանյութ՝ հողն ազատելով քիմիկատներից, իսկ ջրամբարները՝ կեղտոտ ջրահոսքերից:

«Մենք ցանկանում ենք առաջին հերթին ցույց տալ մեր երկրի ավանդույթները եւ հմտությունները: Մենք հավատում ենք, որ որքան լավ իմանանք մեկս մյուսի ձեռքբերումների մասին, այնքան հեշտ կհամագործակցենք»,- ասաց Ռազմին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Գարեգին Բ-ն շնորհակալություն է հայտնել Իրանի իշխանությանը՝ Հայաստանին ցուցաբերվող զորակցության համար
Մայիսի 2-ին Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն...
Հայաստանի և Իրանի միջև ստորագրվել է մշակութային համագործակցության ծրագիր
Իրանի Իսլամական Հանրապետության մշակույթի և իսլամական հաղորդակցության կազմակերպության նախագահ Մոհամմադ Մեհդի Իմանիփուրին շնորհակալություն է...
Հայաստանն ու Իրանը քննարկել են երկու երկրների միջև չվերթերի ավելացման հարցը
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը...
Այս պահին Իրանի հետ նոր գազամուղի կառուցման տարբերակ չի քննարկվում, դրա կարիքը այս պահին չկա. Թունյան
Մենք խոսում ենք քաղաքական հարցի մասին, եւ ասում ենք՝ եթե անհրաժեշտ լինի ու Հայաստանի համար նպատակահարմար լինի այլ աղբյուրներից գազ գնել, ավելի էժան…
Մհեր Գրիգորյանը և Իրանի դեսպանն անդրադարձել են ՀՀ–Ադրբեջան պետական սահմանի սահմանազատման վերջին զարգացումներին
Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-իրանական հարաբերությունների երկկողմ օրակարգի հարցերը...
Հայաստանը Թավրիզում գլխավոր հյուպատոսություն է հիմնում
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 25-ի նիստում լրացում կատարեց Իրանում…
Ամենաշատ