News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 30
Տեսնել լրահոսը

Բելգիական ոչ առեւտրային կազմակերպություններից մեկն օգտագործվել է Ադրբեջանում ընտրությունները լեգիտիմացնելու համար։

Բելգիայի Սահմանադրական դատարանի 12 դատավորներից մեկը՝ Ժան Պոլ Մոերմանը, եղել է բելգիական ոչ առեւտրային կազմակերպություններից մեկի անդամ, որը զբաղվել է Ադրբեջանի օգտին լոբբինգով, գրում է lalibre.be-ն։

Ըստ այդմ, Ժան Պոլ Մոերմանը բազմաթիվ անգամներ նկատելի պարբերականությամբ հրավիրվել է Ադրբեջան, որտեղ հանդես է եկել Ադրբեջանի ավտորիտար իշխանություններին աջակցողի դիրքորոշմամբ: Նրա ճանապարհորդության և մնալու ծախսերը հոգացել է l'Office de Communication d'Azerbaïdjan (OCAZ) ոչ առեւտրային կազմակերպությունը, որը հիմնադրել են լիբերալներ Ստեֆ Գորիսը եւ Ալեն Դեստեքսը։ Նրանք եւս զբաղվել են Ադրբեջանի լոբբինգով։

Մոերմանը նաեւ եղել է ադրբեջանցի մի քաղաքական գործչի գրքի խորհրդատու, որը առանցքային դեր է կատարել մի շարք եվրոպացի քաղաքական գործիչների կեղտոտ փողերը լվալու գործում։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ